«Այդ կարծիքին չեմ, որ սա սուպերվարչապետական Սահմանադրություն է». սահմանադրագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

Իրավաբանական գիտությունների դոկտոր, Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում չհամաձայնեց, որ գործող Սահմանադրությունը սուպերվարչապետական է։

«Այդքան էլ այդ կարծիքին չեմ, որ սա սուպերվարչապետական Սահմանադրություն է»,-ասաց Հովհաննիսյանը՝ շարունակելով. «Ամեն ինչ նախ կախված է նրանից, թե ինչպես է մեկնաբանվում ու կիրառվում Սահմանադրությունը: Դա պայմանավորված է լինելու նաև Սահմանադրության ճիշտ մեկնաբանմամբ ու ճիշտ կիրառմամբ»:

Ըստ սահմանադրագետի՝ պետք է հաշվի առնել, որ գործող Սահմանադրությամբ ամրագրել ենք խորհրդարանական կառավարման համակարգ, որտեղ առաջին դեմքը հենց վարչապետն է լինելու: «Նորմալ է, երբ վարչապետն ավելի ակտիվ դեր ունի, քան հանրապետության նախագահը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե անգամ Սահմանադրության մեջ լինեն նման դրույթներ, չպետք է թույլ տրվի, որ իշխանության որևէ ճյուղ գերակշռի մյուսներից:

Գոռ Հովհաննիսյանը կարծում է, որ անգամ գործող Սահմանադրությամբ հավասարակշռությունն ապահովված է իշխանության գործող ճյուղերի միջև: «Քիչ նշանակություն ունի, թե ինչպես են ձևակերպված մեր Սահմանադրության նորմերը, կարևորն այն է, թե մենք ինչ բովանդակություն ենք հաղորդում, երբ դրանք կիրառում ենք»,- նշեց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նաև ասաց, որ ինչպես 2005-ին, այնպես էլ հիմա Սահմանադրությունը փոխելու կարիք չի տեսնում. «Որովհետև երկրի պրոբլեմները պայմանավորված էին ոչ թե գործող Սահմանադրության տեքստով, այլ թե ինչպես է մեկնաբանվում ու կիրառվում Սահմանադրություն, և նույն կարծիքին եմ հիմա: Ես Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությոն չեմ տեսնում»:

Ըստ Հովհաննիսյանի՝ սահմանադրականության հետ խնդիր ունենալու դեպքում վեճերը պետք է լուծեն անկախ դատարանները: Հարցին՝ ինչպիսին պիտի լինի Սահմանադրական դատարանը նոր Հայաստանում, որ չլինի օրվա իշխանության քաղաքական շահերից բխող որոշումներ դակող մարմին, սահմանադրագետն ասաց. «ՍԴ-ն պիտի լինի այնպիսին, ինչպիսին նրա դերն ու լիազորություններն ամրագրված են Սահմանադրությունում և Սահմանադրական դատարանի մասին օրենքում՝ անկախ նրանից՝ հին Հայաստան եք անվանում, թե՞ նոր Հայաստան: Ես Սահմանադրական դատարանը պատկերացնում եմ միայն այնպիսին, ինչպիսին այն կա գործող օրենքում»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան