Հակառակորդի՝ արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման. Լևոն Մնացականյան

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 5-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի մամուլի ասուլիսը, որին ներկա են եղել Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Մայիսյան եռատոնի նախաշեմին կազմակերպված մամուլի ասուլիսի մեկնարկին ողջունելով ներկաներին, բանակի հրամանատարը համառոտ ներկայացրել է պաշտպանության բանակի 25-ամյա պատմության կազմավորման և անցած մարտական ուղու փառավոր պատմությունը:

Այնուհետև Լևոն Մնացականյանն անդրադարձել է նախորդ տարվա ապրիլին Արցախի Հանրապետության դեմ հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիային՝ նշելով, որ չնայած հակառակորդը գործողության մեջ էր դրել իր ողջ զինանոցը, պաշտպանության բանակին հաջողվել է տապալել ադրբեջանական կողմի բոլոր ծրագրերը, և ինչպես 1994թ. մայիսին, այնպես էլ 2016թ. ապրիլին Ադրբեջանը հարկադրված էր դիմել պաշտոնական Մոսկվայի միջնորդությանը՝ հրադադար հաստատելու խնդրանքով:

Իր խոսքում բանակի հրամանատարը նշել է նաև 2016թ. ապրիլից հետո առաջնագծում կատարված հսկայածավալ կահավորման, ինժեներա-ամրաշինական աշխատանքների և ներդրված նորագույն տեխնոլոգիաների մասին՝ վստահեցնելով, որ պաշտպանության բանակն այսուհետ ևս ի զօրու է պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը և ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը: Իսկ հակառակորդի՝ արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությանը, բանակի նյութատեխնիկական ապահովմանը, նոր սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերմանը, առաջնագծում տեսադիտարկման սարքերի ներդրմանն ու դրանց շահագործմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը: