ԱԺ-ի 50 մաքրուհի կանգնած է գործազուրկ դառնալու վտանգի առաջ. խորհրդարանի մաքրությունը վստահվելու է մասնավոր կազմակերպության

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի մաքրուհիների շրջանում խուճապ է: Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մաքրուհիները դեռ ոչ պաշտոնապես տեղեկացել են, որ առաջիկայում իրենք ազատվելու են աշխատանքից, իսկ իրենց գործառույթը խորհրդարանում իրականացնելու է մասնավոր կազմակերպություն: Այսինքն, ինչ-որ մի կազմակերպություն իր աշխատակիցներին գործուղելու է խորհրդարան, որպեսզի մաքրություն իրականացնեն:

Այս տեղեկությունները Factor.am-ի հետ զրույցում չհերքեց նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Նա պարզաբանեց, որ այդպիսով աշխատանքը կատարվելու է էժան և որակով: Արդյունքում, սակայն, հիսուն աշխատակից գործազուրկ է դառնալու:

«Եթե չեմ սխալվում, մարտի 1-ով կամ ապրիլի 1-ով ավարտվում է բոլոր մաքրուհիների պայմանագրերը: Մենք լուծում ենք գտել: Դրսից կա կազմակերպություն, որը գնումների բոլոր ընթացակարգերով հաղթել է, և մենք իրենց հետ պայմանագիր ենք կնքելու ու, որպես պայմանագրի կետ, նշված է, որ մաքրուհիներին, որոնց պայմանագիրն ավարտվում է, իրենք պարտավոր են վերցնել աշխատանքի, ինչպես նաև գործուղել մեզ մոտ աշխատանքի: Մենք օպտիմալացրել ենք պետական ծախսերը, որովհետև մաքրուհիների ընդհանուր աշխատավարձի բյուջեն ավելի մեծ է, քան մենք կնքել ենք պայմանագիր: Լուծել ենք նաև մաքրուհիների աշխատանքի խնդիրը: Այսօր ՀՀ-ում առաջնային խնդիր է դրված նաև մասնավոր ոլորտին մասնակից դարձնել պետական այն գործառույթներին, որոնք բոլորովին տրամաբանված չի, որ իրականացվի պետության կողմից: Մասնավորի կողմից աշխատանքն ավելի որակով և ցածր գնով է լինում: Մենք ունենք պայմանագիր և այդ պայմանագրով կարողանում ենք պահանջել համապատասխան որակ»,- ներկայացրեց աշխատակազմի ղեկավարը:

ԱԺ մաքրուհիները Factor.am-ի հետ մասնավոր զրույցներում նշում են, որ իրենք այս պահին ստանում են մոտ 90 հազար դրամ աշխատավարձ, իսկ այդ կազմակերպության մեջ ընդգրկվելու դեպքում նրանց աշխատավարձը չի գերազանցելու նվազագույն՝ 55 հազար դրամը: Վերջիններս նշեցին, որ ավելի շուտ գործազուրկ կդառնան, քան կիսով չափ ավելի պակաս աշխատավարձով կաշխատեն:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալաստյանը չհերքեց մեր այս տեղեկությունները և մեկնաբանեց հետևյալ կերպ. «Իրենք ստանում են 90 հազար դրամ՝ հավելավճարներով, որի մասին մենք բազմիցս խոսում ենք, և աշխատում են ոչ լիարժեք աշխատանքային օր: Իրենք այստեղ աշխատում են կես ծանրաբեռնվածությամբ: Ազգային ժողովի մասով իրենք կստանան այնքան, որքան կորոշի գործատուն և գուցե կապահովի ծանրաբեռնվածություն, որ ստանան ավել աշխատավարձ»:

Տիգրան Գալստյանի փոխանցմամբ՝ խոսքը 50 մաքրուհու մասին է: Ազգային ժողովի աշխատակազմի հնաբնակները, սակայն, պնդում են, որ ԱԺ նախագահի, փոխնախագահների, պատգամավորների, ինչպես նաև լիագումար նիստերի դահլիճը պետք է մաքրեն վստահելի մարդիկ:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, երբ ԱԺ մշտական մաքրուհիներից մեկը մաքրություն անելու նպատակով տեղաշարժել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Պողոսյանի աշխատասենյակների գույքերը՝ մեծ աղմուկ բարձրացավ: Պատգամավորներն անգամ կարծիք հայտնեցին, որ իրենց աշխատասենյակներում ինչ-որ փաստաթղթեր են փնտրել, սակայն ամեն ինչ հանդարտվեց, երբ ծառայողական քննության արդյունքում պարզվեց, որ իրերը տեղաշարժվել են մաքրության պատճառով:

Այս համատեքստում Factor.am-ը ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից հետաքրքրվեց՝ ճիշտ չի՞ լինի, որ ԱԺ-ի մաքրությամբ զբաղվողները լինեն աշխատակազմի հիմնական անդամներ, քանի որ ԱԺ-ն հատուկ պահպանվող տարածք է:

«Պայմանագրային հարաբերություններում միանշանակ սահմանված է, թե՛ ընդհանուր գործընթացը, թե՛ դրա վերահսկողությունը: Մենք ունենք համապատասխան աշխատակից, որն ապահովելու է այդ հսկողությունը: Չեմ կարող ասել, թե նախկինում ինչ է եղել և չեմ կարող որևէ մեկին հակաօրինական գործողությունում կասկածել: Այդպես լինի՝ որևէ մասնավոր ոլորտ որևէ պետական կառույցի չի կարող ծառայություն մատուցել: Գործառույթները, որոնք պետությունը կարող է պատվիրակել մասնավորի, իմ կարծիքով, թե՛ գնի, թե՛ որակի մասով ավելի լավ է լինում, քան իրականացնում է պետությունը»,- պատասխանեց նա:

Տիգրան Գալստյանը չկարողացավ մտաբերել, թե որ կազմակերպությունն է զբաղվելու ԱԺ մաքրությամբ: Սակայն նշեց, որ կազմակերպությունը մրցույթում հաղթող է ճանաչվել դեռ ԱԺ աշխատակազմի փոփոխությունից առաջ. «Իմ պաշտոնը ստանձնելուց առաջ է մրցույթը հայտարարված եղել: Մենք ուսումնասիրել ենք պայմանագիրը և վատը չի: Շուկայական հարաբերություններին համապատասխան մրցույթ է եղել: Պայմանագրի կետերն էլ բավականին ճիշտ են ձևակերպված»:

7-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններից հետո, նախորդ խորհրդարանի պատգամավորների մեծ մասը, որոնք չէին ընտրվել, խորհրդարանից հեռացել էին՝ տանելով նաև իրենց անձնական իրերը: Նոր ԱԺ-ի պատգամավորներն էլ հայտարարում էին, որ գույք չունեն: Այս խնդրի առնչությամբ ԱԺ աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Արա Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ խորհրդարանի նկուղում առկա է բոլոր անհրաժեշտ գույքը՝ պատգամավորական գործունեություն ծավալելու համար:

Տիգրան Գալստյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ գույքը բավարար եղե՞լ է, թե՞ խորհրդարանը նոր գույք է ձեռք բերել. «Գույքը, որը ձեռք է բերվել, ձեռք է բերվել արդեն կնքված պայմանագրի հիման վրա և արդեն մատակարարումները լինում են: Մենք ունենք որոշակի գույք, որը հիմա ստանում ենք: Նոր պայմանագիր, նոր մրցույթ չի եղել: Մենք հիմա գույքագրում ենք իրականացնում, հիմա գնահատում ենք մեր գույքային և վերանորոգման կարիքները: Ընդհանուր կարիքների ցանկ ենք պատրաստելու՝ համապատասխան գնահատականներով: Նոր գույք ձեռք բերելու կարիք լինելու է»:

Անդրադառնալով ԱԺ աշխատակազմի օպտիմալացման հարցին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց, որ նման խնդիր չկա: Կառույցում իրականացվելու է ճիշտ կառավարման գործընթաց: Աշխատակիցների փոփոխության մասին էլ ասաց. «Ես հայտարարել եմ, որ բոլորի հետ էլ պատրաստ եմ աշխատել, սակայն իմ պահանջները շատ ավելի բարձր են, քան իրենք ունեցել են՝ իմ կարծիքով»:

Մի քանի օր առաջ տպագիր մամուլը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխարեն կառույցում որոշումներ կայացնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը: Նա նախկինում Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն էր: Տիգրան Գալստյանն այս տեղեկությունների շուրջ ասաց, որ նման բան չկա: «Նման խնդիր իրականում չկա: Բոլոր որոշումները կայացնում եմ ես՝ քննարկելով իմ աշխատակազմի հետ: Պետք չէ քաղաքական մասը խառնել վարչական մասին: Ես՝ որպես կառավարիչ, ի պաշտոնե իրականացնում եմ կառավարման աշխատանքներն ամբողջությամբ»,- եզրափակեց Տիգրան Գալաստյանը: