Ստեփանավանում ոստիկանները ատրճանակի սպառնալիքով խոշտանգել են քաղաքացիների. ՀՔԾ

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու և բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ Ալավերդի քաղաքի բնակիչ Ալբերտ Հ.-ի և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գագիկ Կ.-ի հաղորդումների հիման վրա: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։ 

Այսպես, Ալբերտ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներն ատրճանակի սպառնալիքով` առանց պատճառը հայտնելու, իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ մի խումբ ոստիկաններ ձեռքերով ու ոտքերով հարվածել և մարմնական վնասվածքներ են պատճառել իրեն` պահանջելով տեղեկություններ հայտնել ընկերոջ` Գագիկ Կ.-ի կողմից գողություն կատարելու վերաբերյալ:

Վերջինս, իր հերթին, Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ երբ ոստիկանություն բերման ենթարկված ընկերոջ` Ալբերտ Հ.-ի մասին տեղեկություններ ստանալու նպատակով գնացել է Ստեփանավանի բաժին, այնտեղ, նրան ազատ արձակելու հարցի հետ կապված, վիճաբանել է նույն բաժնի ոստիկանների հետ:  Ըստ Գագիկ  Կ.-ի` վիճաբանության ընթացքում ոստիկաններից մեկն ատրճանակով սպանության սպառնալիք է տվել, վերջիններս բռնություն են գործադրել իր նկատմամբ` մարմնական վնասվածքներ պատճառելով:

Այսպիսով,  պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով: