Դեռ 10 տարի առաջ ասել եմ, հիմա էլ պնդում եմ՝ կոնկրետ ով է հրաման տվել, և ով սպանել որդուս. Սարգիս Քլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:26
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
26.04.2024 | 20:22
Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
26.04.2024 | 20:18
Մոմավառություն Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:09
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ իրեն բերման են ենթարկել, ոստիկանությունը՝ հերքում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ

Պարո՛ն Քլոյան, Վերաքննիչ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը, նա ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Եթե ոչինչ չփոխվի, ապա նա Մարտի 1-ը կդիմավորի կալանավայրում։ Ի՞նչ կասեք:

– Ես կարծում եմ, որ դա քննիչների գործն է, իրավաբանական գործընթաց է, որը ես չեմ կարող մեկնաբանել: Ես կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը՝ համար առաջին մեղավորը, պետք է պատասխանատվություն կրի օրենքի ամբողջ խստությամբ:

Այս գործով հարցաքննվել է նաև Սերժ Սարգսյանը, նա վկայի կարգավիճակ ունի: Սա Ձեզ բավարարո՞ւմ է:

– Ո՛չ, իհարկե՝ չի բավարարում: Սա երկար գործընթաց է, ժամանակ է անհրաժեշտ: Կգա ժամանակ, և նա էլ օրենքի առաջ պատասխանատվություն կկրի:

Մինչև ո՞ւր պիտի հասնի մեղադրյալների շրջանակը, ըստ Ձեզ՝ ովքե՞ր պիտի պատասխանատվության ենթարկվեն այս գործով:

– Համար առաջինն արդեն ենթարկվում է՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այն  ժամանակվա գլխավոր դատախազը, ԶՈՒ ղեկավարը, ոստիկանապետը, շտաբի պետերը, նրանց տեղակալները և, իհարկե, ձգան քաշողները: Մարտի 1-ին շտաբի նիստ է տեղի ունեցել, և պիտի պատասխանատվության կանչվեն բոլորը, ովքեր դրան մասնակցել են՝ Շիրակ Թորոսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Գևորգյան և այլն:

– Շատերը պնդում են, որ Մարտի 1-ի գործը չի կարող լինել բացահայտված, եթե տասը զոհերի սպանությունների հեղինակները բացահայտված չեն:

– Ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև մենք վերջերս եղել ենք ՀՔԾ-ում, ես այնտեղ այդ հարցը տվել եմ, թե ինչո՞ւ նրանց չեք բացահայտում: Նրանք ասացին, որ սա երկար գործընթաց է, մենք զրոյից ենք սկսել ամբողջ գործընթացը: Մենք չենք հավատում նախկին իշխանությանը, թե նա ինչ քննություն է վարել:

– Ասացիք՝ քննիչները Ձեզ հավատացրել են, որ իրենք գործը զրոյից են սկսել: 10 տարի շարունակ նախաքննություն էր իրականացվում, ինչո՞ւ այդ գործն այդպես էլ չբացահայտվեց:

Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը ծածկադմփոց են արել, մեզ ասել են՝ ընթանում է նախաքննություն, բայց ոչինչ չեն արել: Մեր գործերի վրա թոզը դրած, դարակում պահած էր:Ես այդ ժամանակ գնացել եմ ՀՔԾ, ասել եմ, թե ով է իմ որդուն սպանել, ով է հրաման տվել:

-Ո՞ւմ անուններն եք տվել:

– Անմիջապես հրաման տվողի, և անմիջապես սպանողի: Հրաման տվողը եղել է Գլխավոր շտաբի պետի տեղակալը, իսկ անմիջապես կրակողի անունը չեմ տա, քանի որ նախաքննություն է ընթանում: Ես նախկինում էլ գրավոր գրել եմ, թե ովքեր են սպանել, ասել եմ՝ եթե իմ ասածները չեն համապատասխանում իրականությանը, սուտ մատնության համար ինձ պատասխանատվության ենթարկեք:

– Պարո՛ն Քլոյան, Երևանում Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի: Լենա Նազարյանն այս հարցով քաղաքապետարան է դիմել: Ինչպե՞ս եք վերաբերվում:

– Դա մեր պահանջն էր: Հուշարձանն ունի խորհրդանիշ. դա ցույց կտա Հայաստանի իշխանություններին, որ իշխանության գալու համար արյուն պետք չէ թափել: Հուշարձանը կկառուցվի Երևանի քաղաքապետարանի տարածքում, մի երեք ամսից պատրաստ կլինի և կդառնա մեզ համար սրբավայր:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Լիլիթ Շաբոյան