Հայաստանը չի հրաժարվում բանակցություններից․ ԱԺ պատգամավորները ողջունում են Փաշինյանի հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:52
Օսիպյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
10.06.2026 | 20:44
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնում են նաև Թուրքիային
10.06.2026 | 20:30
Այդ ուժերը խաբեցին, թե իշխանություն են ձևավորելու, հիմա անհաջողության մատնվեցին, ասում են՝ լեգիտիմ չի, ինչո՞ւ չեք բողոքարկում․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 20:13
Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից»
10.06.2026 | 19:58
Ընտրություններին համատարած խախտումներ են տեղի ունեցել․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:45
Փաշինյանն իր հախուռն և անկառավարելի վարքով ավելացրեց ընդդիմության ձայները․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 19:40
ՀԱՊԿ-ից հեռացման մասին պնդումը մոլորեցնող է․ Լավրովը խոսել է անդամավճարների պարտքի մասին 
10.06.2026 | 19:27
16 համարի քվեաթերթիկը ցույց տվող զինծառայողի լուսանկարի հետքերով․ լուսանկարն իրական է, հանգամանքները՝ դեռ չպարզված 
10.06.2026 | 19:12
Արթուր Օսիպյանն ազատ կարձակվի․ հսկող դատախազի որոշումը
10.06.2026 | 19:00
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ճակատագիրը կախված է Փաշինյան-Պուտին հանդիպումից․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի հռետորաբանությունն առաջիկայում ավելի է սրվելու:

«Ադրբեջանի այն քաղաքականությունը, որը փորձում էր սահմանի վրա բանավոր պայմանավորվածությամբ խաղաղություն կամ կայունություն ապահովել, դա մեզ թմրեցնելու համար էր, և մենք ոչ մի վայրկյան իրավունք չունենք տրվելու ադրբեջանական «նվերներին», «պարգևներին», որոնք ժամանակ շահելու համար են, որպեսզի դիվանագիտական գետնի վրա, ինչու չէ, սպառազինությունների համալրումների հաշվին, իրեն թույլ կտա գնալ այնպիսի գործողությունների, այնպիսի դիրքային առավելության հասնել, որոնք մենք չենք էլ հաշվարկում և չենք էլ դիտարկում»,- ասում է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի օրերս ասած այն միտքը, ըստ որի՝ մենք չենք քննարկելու տարածքների վերադարձը հանուն խաղաղության։ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Փաշինյանի արտահայտությունից տպավորություն ունի, թե ինքը հրաժարվում է բանակցություններից։ Արման Բաբաջանյանը վստահ է, որ նման բան չկա, Փաշինյանի հայտարարությունը տեղին էր․ «Եթե դա ներքին սպառման համար արված հայտարարություն չէ, դա իրերը իրենց տեղը դնելու և Հայաստանի կարմիր գիծը նախանշելու շատ լավ ձևակերպում էր»։

Պարոն Բաբաջանյանը ողջունում է նաև երեկ գերմանական Քյոլնում վարչապետի արած այն հայտարարությունը, որ ոչ թե Հայաստանը պետք է խոսի փոխզիջումներից, այլ պետք է սպասի և տեսնի, թե ինչ փոխզիջումների է պատրաստ Ադրբեջանը։

«Այս պահին, նախօրեին ունենալով նաև Ռուսաստանի աջակցությունը վերջին հանդիպումներին, Ալիև- Փաշինյան ձևաչափով նախօրեին, գիտենք, որ արտգործնախարարության ներկայացուցիչն է ողջունել, կարծում եմ, սա ևս հայկական կողմին, Հայաստանին հուսադրել է, որ գործընթացը ճիշտ կողմով է ընթանում և մեզ է՛լ ավելի ու ավելի ամուր դիրքերից հանդես գալու և ձևակերպումների մեջ ավելի համարձակ լինելու հնարավորություն է ընձեռում»,- նկատում է ընդդիմադիր պատգամավորը։

Իշխանական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է պատասխանի Իլհամ Ալիևը։ Պատգամավորը համաձայն չէ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի հետ, որը ենթադրում է, թե հայտարարելով, որ «չի քննարկելու տարածքների վերադարձը հանուն խաղաղության», Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից:

«Վարչապետ Փաշինյանի ասածը նաև վերաբերվում է Մինսկի խմբի նախորդ հայտարարությանը, որը ևս ուղղված է բանակցային պրոցեսի համար համապատասխան պայմաններ ստեղծելուն։ Եվ եթե ավելի բովանդակային ձևով նայենք, ապա, իրոք, անտրամաբանական է գնալ բանակցությունների՝ ունենալով բանակցությունների վերջում ակնկալվող լուծում»,- բացատրում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը։

Վերջինս վստահ է, որ Մինսկի խմբի խնդիրը չէ ամեն գնով գրավյալ տարածքներն ազատելը, որովհետև բանակցության հիմնարար նպատակը նախ զինադադարն է, երկրորդ բանակցություններով գտնել մի բանաձև, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը․ «Այդ անվտանգությունը պետք է լինի երաշխավորված, այլ ոչ թե ինչ-որ մեկի բարի կամքի արդյունք»։

Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանը Բեռլինում Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող բանակցությունների ներկա վիճակից։ «Ամիսներ առաջ Հայաստանի խորհրդարանում ես արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Եվ ես հույս ունեի, որ այդ հայտարարությանը նմանատիպ հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից, բայց, ցավոք սրտի, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, քանի դեռ նմանատիպ հայտարարություններ չեն հնչում Ադրբեջանից, Հայաստանը մեծ հույսեր չունի, որ կարող է առաջ շարժվել բանակցություններում։ Փաշինյանն այսօր ուշագրավ հայտարարություն է արել ասելով, որ հակամարտությունն ունի երեք կողմ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը։ Նա նաև ավելացրել է, որ ինքը չի բանակցելու Ղարաբաղի ժողովրդի անունից, քանի որ ղարաբաղցիները Հայաստանի խորհրդարանի ընտրություններին չեն մասնակցել և իրեն չեն ընտրել վարչապետ։ Նրանք ունեն իրենց նախագահը և իրենց խորհրդարանը։

«Համանախագահող երկրները և նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել է, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է և միջազգային հանրությունը չի կարող երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, այլ ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել բանակցության համար»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Մհեր Արշակյան