Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, չի վստահում Ազգային ժողովի՝ իր 70% նվիրյալներին․ Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Factor.am-ը զրուցում է Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։

-Ակնկալվում է, որ առաջիկայում Կառավարության կառուցվածքի վերաբերյալ նախագիծը կուղարկվի Ազգային ժողով։ Լայնորեն քննարկվում է, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգի հարցը։ Այսօր վարչապետին ենթակա են մի շարք մարմիններ՝ Ոստիկանություն, ԱԱԾ, Պետական վերահսկողական և Պետական պահպանության ծառայություններ, ինչպես նաև՝ Պետական եկամուտների կոմիտե։ Եվ իշխանությունները, կարծես թե, մտադրված չեն վարչապետին զրկել այս մարմինների նկատմամբ ուղիղ վերահսկողությունից։ Պարոն Իշխանյան, խնդրեմ ասացեք, ո՞րն է ձեր տեսակետն այս հարցի վերաբերյալ։

– Ձեր ասած գերատեսչություններին ես կգումարեի 2 շատ կարևոր գերատեսչություններ ևս, որոնք կառավարությանը կից են և, ըստ էության, նույնպես վարչապետին կից՝ Քննչական կոմիտեն և Հատուկ քննչական ծառայությունը։ Ես կուզենայի մի փոքր պատմությանն անդրադառնալ։ 1990-ականներին մենք ունեինք Ազգային անվտանգության նախարարություն և Ներքին գործերի նախարարություն, որոնք հետագայում՝ 1997 թվին, միավորվեցին և մեկ նախարարություն դարձան։ 1995 թվականին մեզ պարտադրված Սահմանադրությամբ իրականում միապետական համակարգ էր, երբ գործադիր և դատական համակարգը ենթարկվում էր նախագահին և դրանով ի չիք էր դառնում ընտրությունների միջոցով իշխանափոխությունը։ Երբ չի լինում ընտրությունների միջոցով իշխանափոխություն, հայտնի աքսիոմատիկ դրույթ է՝ իշխանափոխությունը լինում է այլ ճանապարհով, ինչպես Հայաստանում եղավ 98 թվականին։ Միավորվեցին հանրապետության վարչապետը, ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության նախարարը և հեղաշրջում կատարեցին։ 2001 թվականին, երբ որ լուծարվեցին Ազգային անվտանգության նախարարությունը և Ոստիկանությունը, և դրանք դարձան իբր կառավարությանը կից, բայց իրականում՝ նախագահին կից, դրանով Ռոբերտ Քոչարյանը չեզոքացրեց հնարավոր միավորումը և հեղաշրջումը, որովհետև իրեն կից էին և լրիվ իրեն էին ենթարկվում, ձևական էր, որ կոչվում էր կառավարությանը կից։

2014-2015 թվականին, երբ փոխվեց Սահմանադրությունը և պետությունն անցավ, այսպես կոչված, խորհրդարանական համակարգի, ես լավատեսորեն մտածում էի, որ քանի որ Սերժ Սարգսյանն ինքն ուզում էր վարչապետ դառնալ՝ կառավարությունը դրել է իր վերահսկողության տակ, ես ենթադրում էի, որ դրանք կդառնան նախարարություններ։ Բայց ոչ, Սերժ Սարգսյանը չէր վստահում նույնիսկ 60%-անոց իր խորհրդարանին, և դրանք դարձան վարչապետին կից, նույնիսկ՝ ոչ կառավարությանը կից։ Սա իշխանությունը պահելու միտումն էր, և սա բացարձակապես աղերս չուներ խորհրդարանական համակարգի հետ։ Արդյունքում մենք ունեցանք հեղափոխություն։ Այսինքն՝ երբ դու ուզում ես իշխանությունը ցանկացած ձևով պահել՝ ընտրությունները կեղծելով, ստանում ես կամ հեղաշրջում կամ հեղափոխություն։ Այդ «սուպերվարչապետական» համակարգը այն ժամանակ խիստ քննադատվում էր «Ելք» դաշինքի կողմից և հեղափոխությունից հետո մեծ հույսեր կային, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը կդառնային նախարարություններ։ Բայց, իմանալով թե՛ համաշխարհային փորձը, թե՛ 90-ականների փորձն ունենալով աչքիս առաջ, ես շատ կասկածում էի, որ իշխանության գալուց հետո իրենց խոստումները կպահեն և իշխանություն պահելու գայթակղությունը շատ ավելի մեծ կլինի։ Եվ փաստորեն, ցավոք սրտի, ես չսխալվեցի։ Այս քննարկումները որ գնում են՝ այդ կառույցները վարչապետին կից մնալ, դա նշանակում է, որ իշխանությունը պահել ցանկացող Սերժ Սարգսյանի փոխարեն ունեցանք նոր իշխանության նույն մոդելը։

-2018 թվականի մայիսի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու էր, ԱԺ ամբիոնից հայտարարեց հետևյալը․ «Սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա։ Միանշանակորեն ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ»։ Այսօր իշխանությունը կարծես թե հրաժարվել է այս մտադրությունից։ Ինչպե՞ս բացատրել դիրքորոշումների այսպիսի փոփոխությունը։

– Շատ պարզ՝ իշխանության գայթակղություն և իշխանության ամրապնդում, որովհետև մի բան է, երբ դու ընդդիմություն ես, մի բան ես ասում, այլ բան է, երբ իշխանություն ես և չես ուզում այդ լիակատար իշխանությունից ձերբազատվել։ Ես լսեցի Արարատ Միրզոյանի մեկնաբանությունը, որը շատ հետաքրքիր էր, ասաց, որ ժամանակին «սուպերվարչապետությունը» ի չարս է օգտագործվել, իսկ այսօր ի բարօրություն պետք է գործի։ Այսինքն՝ խոսքը նրա մասին է, որ փաստորեն, մենք հույսը դնում ենք ոչ թե ինստիտուտների կայացման վրա, այլ՝ թագավորի բարի կամքի։ Այսինքն՝ այն ժամանակ չար թագավոր ունեինք, հիմա բարի թագավոր ունենք։ Այդ հեքիաթները միջնադարյան հեքիաթներ են, որովհետև ժողովրդավարությունը ոչ թե պետք է հենված լինի անձի քաղաքական կամքի վրա, այլ ժողովրդավարությունը ինստիտուտների աշխատանքն է։ Եվ տվյալ դեպքում ինձ համար նույնպես զարմանալի, բայց բացատրելի է, որ Ազգային ժողովում ունենալով 70%-ից ավելի կողմնակիցներ, և ոչ միայն կողմնակիցներ, այլ իմ կարծիքով՝ նվիրյալներ, և ունենալով 2 քաղաքական ուժ՝ կիսաընդդիմադիր, որոնք կիսանվիրյալներ կամ նվիրյալներ են, այս պարագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, չի վստահում նույնիսկ իր այդ նվիրյալներին և չի ուզում, որ այդ կառույցները դառնան պառլամենտական վերահսկողության ներքո։ Սա նշանակում է, որ մեզ մոտ մենք ժողովրդավարություն չենք կառուցում, այլ կառուցում ենք համակարգ՝ կախված մեկ անձի քաղաքական կամքից։ Ի վերջո, ժողովրդավարությունը ինստիտուտների աշխատանքն է, ոչ թե մեկ մարդու կամքը։

Անկեղծ ասեմ քաղաքակիրթ երկրների թվում այդպիսի պետություն գոյություն չունի, որտեղ չլինի Ներքին գործերի նախարարություն։ Այն փաստարկները, որ դրանք կքաղաքականացվեն, դա որևէ քննություն չի բռնում՝ ինչո՞ւ, որովհետև և Ոստիկանության մասին օրենքով, և Ազգային անվտանգության մասին օրենքով այդ կառույցները քաղաքականացված պետք է չլինեին, և կառույցների ղեկավարները պետք է այդ համակարգում աշխատած, որոշակի ստաժ ունեցող մարդիկ լինեն։ Ի՞նչ է նշանակում քաղաքականացված՝ մենք ունենք Պաշտպանության նախարարությունը, որը նույնպես քաղաքականացված պետք է չլինի օրենքով և ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդավարական, իրավական պետությունն այն է, որն ունի կառույցներ, որոնք զերծ են քաղաքական իշխանության որևէ ազդեցությունից։

Ռոբերտ Անանյան