Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ապատեղեկատվություն են տարածում. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ տեղեկացնում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները դարձյալ ապատեղեկատվություն են տարածում:
«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ապատեղեկատվություն են տարածում։ ՀՀ ԶՈւ երը այսօր կրակ չեն արձակել որևէ ադրբեջանական բնակավայրի ուղղությամբ։ Իրավիճակը հանգիստ է»,- գրել է նա: