Սեպտեմբերի 9-ին Փաստաբանների պալատը նոր նախագահ կունենա. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի սեպ­տեմբերի 9-ին տեղի կունենա փաստաբանների պալատի նախագահի ընտրություն: Թե ովքեր են լինելու թեկնածուները, դեռ հայտնի չէ: ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտ­նեց, որ մինչև շաբաթվա վերջ հայտնի կլինի՝ կառաջադրվի՞, թե ոչ: Հիշեցնենք, որ դեռևս 2013 թ. ՓՊ նախագահի պաշ­տոնի համար պայքարում էին փաստաբան Տիգրան Աթանեսյանը, Կրոմվել Գրիգորյանը, սակայն նախագահ ընտրվեց Արա Զոհրաբյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տ.Աթանեսյանը վստահեցրեց, որ չի պատ­րաստվում իր թեկնածությունն էլի առա­ջադրել.

«Ես 2 անգամ իմ ծառայություննե­րը առաջարկել եմ փաստաբաններին, եր­կու անգամ էլ փաստաբանները դա չեն ըն­դունել, ուստի այս ընտրությունների և ոչ միայն չեմ առաջադրվելու, նաև չեմ էլ մասնակցելու քվեարկությանը: Պալատը հիվանդ կառույց է և պետք է արմատա­պես բարեփոխվի, այլապես էական չէ, ով կլինի նախագահ, միևնույն է՝ որևէ օգուտ դա չի բերի փաստաբանությանը»: Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասաց. «Հիմա ես ունեմ իմ կողմից չնա­խընտրած հնարավոր մեկ թեկնածու մի­այն: Երբ լինեն առաջադրումները, բնակա­նաբար նախընտրած թեկնածուի առկայու­թյան կամ բացակայության մասին կկարո­ղանամ կարծիքս հայտնել միայն այդ ժա­մանակ»: Ըստ էության, Եր. Վարոսյանը իր թեկնածությունը չի առաջարկի և սպա­սում է թեկնածուների առաջադրմանը»:

 

 Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: