Հայաստանը կարող է լինել մրցունակ արհեստական բանականության ոլորտում.  Արմեն Սարգսյանի ելույթը՝ ԳԱԱ գիտական սեմինարին

Լուրեր

15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի պատվիրակության այցի շրջանակում կազմակերպված գիտական սեմինարին. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակզմից:

Ողջունելով մասնակիցներին` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Իտալիան կկարողանան սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում: Նշենք, որ Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի այցը մեր երկիր իրականացվել է Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո:

Հայաստանի նախագահը նշել է, որ իտալական պատվիրակության այցի գաղափարը ծնվել էր ամիսներ առաջ, երբ ինքն այցելել էր Իտալիա ու հանդիպել Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մասիմո Ինգուշոյի հետ:

«Երկուսս էլ, լինելով ֆիզիկոս, ունենք շատ ընդհանուր մտքեր՝ մասնավորապես աշխարհի, 21-րդ դարի, գիտության դերի մասին: Երկուսս էլ վստահ ենք, որ գիտությունը 21-րդ դարում հսկայական ազդեցություն է ունենալու ոչ միայն գիտական մեր գիտակցությունը մեկ քայլ առաջ տանելու իմաստով: Գիտությունն իրական այն լոկոմոտիվն է, որն առաջ է տանում ինդուստրիալ հեղափոխությունը»,- ասել է նախագահը:

Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն իր խոսքում գոհունակություն է հայտնել հայ-իտալական գիտական կապերի ընդլայնման փաստի առնչությամբ: «Իտալիայում ոչ միայն մենք՝ ֆիզիկոսներս, այլև ուրիշ բնագավառների մարդիկ շատ լավ գիտեն հայ գիտնականների և ուսումնասիրողների խելքի ու բանականության առավելությունների մասին: Հենց այդ պատճառով մենք աշխատում ենք և մտադիր ենք ավելի ինտենսիվ գործակցել հայերի հետ, մեր զարգացման ռազմավարությունը պետք է միասնական լինի: Մեր հետազոտությունները պետք է ուղղված լինեն արհեստական բանականության գիտության զարգացմանը: Այն հեղափոխությունը, որն ապրում ենք այսօր, ունի մի շատ կարևոր հատկանիշ` արագընթացություն: Այս ակնհայտ արագ հեղափոխությունը պահանջում է, որ ինչպես մեր երիտասարդները, այնպես էլ երեխաները դիմակայեն մեր նոր մարտահրավերներին՝ պատրաստ լինելով զարգացման ու առաջընթացի: Հայաստանը և Իտալիան պետք է միասին աշխատեն հենց այս խնդիրների լուծման համար»,- նշել է Ինգուշոն:

Սեմինարի ընթացքում հանդես գալով որպես բանախոս`Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Ինդուստրիալ հեղափոխության գործընթացը շատ ավելի արագ բնույթ ունի, քան նախկինում: Ինդուստրիալ հեղափոխության հիմքում ընկած են գիտական նորամուծությունները, հայտնագործությունները և գիտական հեղափոխությունները: Եվ եթե պետք է խոսենք այդ հեղափոխության մասին, ապա անպայման պետք է խոսենք նաև գիտական տեսակետից: 20-րդ դարի վերջն ու 21-րդ դարի սկիզբը կարող ենք բաժանել երկու մասի: Պայմանականորեն դրանք կանվանեմ արդյունաբերության մեջ առաջին և երկրորդ քվանտային հեղափոխություն:

Առաջին քվանտային հեղափոխություն ասելով նկատի ունեմ այն զարգացումներն արդյունաբերության և տնտեսության մեջ, որոնք հետևեցին 20-րդ դարի սկզբին կատարված հսկայական հայտնագործություններին: Դրա արդյունքում մենք ունեցանք բազմաթիվ արդյունաբերական, տեխնոլոգիական նորույթներ, որոնց բոլորս լավ ծանոթ ենք՝ օրինակ լազերային տեխնոլոգիաները կամ տրանզիստորի հայտնագործությունը:

Սակայն այսօր մտել ենք այսպես կոչված երկրորդ քվանտային հեղափոխության ոլորտը, որտեղ մենք տեսնելու ենք նոր տիպի լազերներ, որոնք օգտագործվելու են ոչ միայն արբանյակների միջև հեռավորությունը չափելու համար, այլև մեծ ազդեցություն են ունենալու, օրինակ, գյուղատնտեսության մեջ, ջրի կառավարման կամ կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման ոլորտներում: Սա տեղի է ունենում ամեն օր և հսկայական արագությամբ:

Սա մեկ անգամ ևս ապացուցում է գիտության կարևորությունը համաշխարհային զարգացման գործում: 21-րդ դարը լինելու է անընդհատ գիտական էվոլյուցիայի ու դրա կիրառման ժամանակ: Անկախ նրանից, թե որտեղ ես ապրում՝ Միացյալ Նահանգներում, Իտալիայում, թե Հայաստանում, եթե ուզում ես հետ չմնալ 21-րդ դարի զարգացման գնացքից, ապա քո տեղը պետք է գտնես այդ գնացքի վագոններից մեկում կամ երկուսում:

Երբ խոսում են արհեստական բանականության մասին, հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը լինել մրցունակ: Իմ պատասխանը հետևյալն է՝ իհարկե, կարող է:

Ժամանակակից գիտության պայմաններում, որտեղ մենք տեսնում ենք արդյունաբերության և գիտության սերտաճումն ու համագործակցությունը, ինչ-որ իմաստով մենք ապրում ենք գիտության վերածնունդ: 21-րդ դարը լինելու է վերածնունդ գիտության համար:

Ես երկար տարիներ աշխատել եմ մի աշխատության վրա, որը կոչվում է «Գլոբալ ռիսկերի քվանտային բնույթը»: Խոսքը վերաբերում է շատ պարզ, մարդկային ռիսկերի, օրինակ համաճարակները, ահաբեկչությունը, ֆինանսական ռիսկերը: Գլոբալիզացված աշխարհում, երբ խորանում ես այդ ռիսկերի մեջ, տպավորություն է ստեղծվում է, թե աշխարհը հսկայական քանակությամբ նյարդային թելերով պատված մարմին է, ունի տեղեկատվության հսկայական քանակ: Մնում է ավելացնել մի փոքր արհեստական բանականություն, և այս աշխարհը կարող է դառնալ գուցե և մտածող էակ:

Իհարկե, սա գեղարվեստական նկարագրություն է, բայց իրականությունը հետևյալն է. եթե ունեինք համաճարակ սրանից 200 տարի առաջ, և այդ համաճարակը սկսվում էր ինչ-որ տեղ Չինաստանում, ապա Եվրոպա էր հասնում միայն տարիներ հետո: Այսօր եթե առաջին դեպքը տեղի է ունենում Չինաստանում, երկրորդը գրանցվում է Արգենտինայում կամ Նյու Յորքում: Նույնն է նաև ֆինանսական ռիսկերի դեպքում: Այս ամենն ունի քվանտային բնույթ, նախ և առաջ իր արագության պատճառով: Մենք ապրում ենք հենց այսպիսի աշխարհում:

Ամենամեծ տեղեկություններից մեկը, որ աշխարհում կա գիտության և արդյունաբերական աշխարհում, մեծ ինֆորմացիան և, իհարկե, արհեստական բանականությունն են: Խոսքը մի քանի հեկտարի վրա կազմակերպված ամենաժամանակակից սերվերների մասին է, համակարգի մասին, որտեղ ներդրված է որոշակի մաթեմատիկա, ինչը արհեստական բանականությանը թույլ է տալիս ինքնակրթվել: Սրանք արհեստական բանականության առաջին քայլերն են, բազմամիլիարդավոր դոլարների ներդրումների արդյունք: Սա ապագան է, որը շատ բան է փոխելու, փոխելու է մեր ապրելակերպը:Արհեստական բանականությունը լինելու է առանցքային»: