Ինչո՞ւ է Տավուշի մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել արձակուրդ գնալ. «Առավոտ»

Լուրեր

12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

«Առավոտ» թերթը գրում է.

«Հուլիսի 27-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Հովիկ Աբովյանը մարզի համայնքների ղեկավարներին հորդո­րեց օգտվել նրանց հասանելիք արձա­կուրդից: Նա ասաց՝ համայնքի ղեկա­վարներ կան, որոնք տարիներ շարու­նակ արձակուրդ չեն գնում, և հավելեց. «Հետո գալիս է մի պահ, որ խն­դիր է առաջանում, գործող համայնքի ղեկավարը չի վերընտրվում, համայն­քի նոր ղեկավարը գալիս է, նստում աշխատանքի, մեկ էլ ասում են՝ գի­տեք, իր հաշվարկներն արել ենք, մի­այն արձակուրդայինը 7 միլիոն դրամ է, որը բյուջեի վրա խիստ ազդեցու­թյուն է ունենում»:

 

Հովիկ Աբովյանն ասաց, որ այդ խն­դիրը կար Դիլիջանի տարածաշրջանի համայնքների խոշորացման ժամա­նակ, համայնքների ղեկավարներ կա­յին, ովքեր 5-6 տարի արձակուրդ չէին գնացել: Մարզպետի խոսքով՝ նախ­կին համայնքապետերի այդ բացթո­ղումը նորընտիր համայնքապետերին «նեղություն է տվել»: Նա հայտնեց, որ իր տեղեկություններով՝ կառավարու­թյունում նախագիծ է քննարկվում, որ­պեսզի վճարվեն ոչ թե բոլոր տարի­ների, այլ միայն վերջին 3 տարիների չօգտված արձակուրդի գումարները: Հովիկ Աբովյանն ասաց, որ ամառը հանգստի սեզոն է, նա համայնքապետերին հորդորեց հիմա արձակուրդից օգտվել, որպեսզի դրանից հետո նրանք ավելի արդյունավետ աշխատեն»:

 

Առավել մանրամասն՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: