Խուլիգանության գործով կատարված քննության արդյունքում բացահայտվել է 20 ավելի հափշտակություն. ՔԿ

Լուրեր

12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
Բոլորը

Խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով  ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 2 տասնյակից ավելի հափշտակության դեպքեր:

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 28-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը, Երևանի բժշկական կենտրոններից մեկում  ալկոհոլի ազդեցության տակ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ՝ բարձր հայհոյանքներ հնչեցրել ինչպես կնոջ, այնպես էլ բուժաշխատողների հասցեին: Տղամարդուն հանդարտեցնելու համար միջամտել է հիվանդանոցում պետական պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը, սակայն տղամարդը շարունակել է հայհոյել, դանակով սպառնացել և բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ 29-ամյա տղամարդու և վերջինիս ընկերների մասնակցությամբ տեղի են ունեցել 2 տասնյակից ավելի հափշտակություններ:

Մասնավորապես՝ 2016թ. նոյեմբերից մինչև 2017թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 29-ամյա տղամարդը իր 2 ընկերների հետ տարբեր վայրերից՝ ճանապարհներին տեղադրված սուրճի սարքավորումներից, խանութներից, կատարել են մի շարք հափշտակություններ և հափշտակությունների փորձեր:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված հափշտակությունների բոլոր հանգամանքների վերաբերյալ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 3 անձի: 29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի, 316-րդ հոդվածի 2-րդ մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (6 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով: 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 38-34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (11 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (21 դրվագ), իսկ երրորդ անձին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (11 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (18 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: