Ի՞նչ տեղի կունենա, եթե Սահմանադրական դատարանը բավարարի Ռ․ Քոչարյանի պաշտպանների դիմումը․ Հայկ Ալումյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են Սահմանադրական դատարան: Սահմանադրական վեճի հիմնական առարկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումներն են, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության քննությունից առաջ Հայկ Ալումյանը անդրադարձավ այս հարցին։

Քոչարյանի պաշտպանները գտնում են, որ Վճռաբեկ դատարանը պետք է վարույթ չընդուներ Գլխավոր դատախազի Վճռաբեկ բողոքը։ Հիշեցնենք, որ այդ բողոքը մասնակի բավարարվել էր, ինչից հետո Վերաքննիչ քրեական դատարանը կալանքի որոշում կայացրեց Քոչարյանի նկատմամբ։

Վճռաբեկ դատարանը կիրառել էր օրենքի վերոնշյալ մասը. «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու 2 հիմք կա, 2-ն էլ կիրառելի չեն եղել։ Առաջին հիմքն այն է, որ Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե օրենքը միատեսակ կիրառելու խնդիր կա, խոսքը վերաբերում էր Քոչարյանի անձեռնմխելիության խնդրին։ Բայց Քոչարյանի անձեռնմխելիությունը սահմանված չէր օրենքով, և Վճռաբեկ դատարանը չէր կարող վարույթ ընդունել այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է մեկնաբանել Սահմանադրությունը, այնինչ այդպես վարվեց։ Եվ երկրորդ հիմքը, որ կարելի էր վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել, դա այն է, երբ առկա է մարդու իրավունքների խախտում։ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ Քոչարյանի ազատության իրավունքը գերակա է։ Երբ դատախազությունը մարդու իրավունքի խախտման հիմքով բողոք է բերում, ստացվում է աբսուրդ, որովհետև պետության անունից բողոք բերելը չի կարող պատճառաբանվել մարդու իրավունքների խախտման առկայությամբ։ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելով կիրառեց այնպես, որ այդ օրենքը սկսեց հակասել Սահմանադրականությանը», – մեկնաբանեց Հայկ Ալումյանը։

Հարցին՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դատախազի բողոքը վարույթ ընդունելով, Վճռաբեկ դատարանը հակասահմանադրական քայլ է կատարել, փաստաբանը նշեց. «Մենք չենք կարող դիմել Սահմանադրական դատարան և ասել, թե Վճռաբեկ դատարանը խախտել է Սահմանադրությունը։ Մենք Սահմանադրական դատարանին ասում ենք, որ Քրեական դատավարության օրենսգրքում կա նորմ, որը Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ հակասում է Սահմանադրությանը»։

Factor.am-ի հարցին, եթե Սահմանադրական դատարանը բավարարի իրենց դիմումը, դա ինչպես կարող է ազդել Քոչարյանի գործի ներկա ընթացքի վրա, Ալումյանն ասաց, որ ազդեցությունը կարող է լինել անուղղակի. «Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ մենք ճիշտ ենք, ապա պետք է վերանայվի Գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելու որոշումը։ Դրանից կբխեն հաջորդ դատական ակտերի վերանայումների խնդիրները, այսինքն՝ դրանից կարող է բխել Քոչարյանին կալանավորելու Վերաքննիչ դատարանի բողոքի վերանայումը»։

Հայկ Ալումյանը պնդում է, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող Քոչարյանի անձեռնմխելիության հարցի որոշումը դնել Վերաքննիչ քրեական դատարանի վրա. «Այդ հարցը որևէ դատարան այս փուլում իրավունք չունի որոշել։ Քոչարյանը լիազորությունների շրջանակից դուրս է եկել, թե ոչ, դա կարող է որոշվել, երբ գործը ըստ էության կքննվի դատարանում։ Եթե այդպիսի ձևակերպում է տրվում, դա արդեն անձեռնմխելիության իրավունքի խախտում է», – ասաց Հայկ Ալումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: