Ամերիկյան Քարնեգի հաստատությունում քննարկվել են հետհեղափոխական Հայաստանի զարգացումները. VOA

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնի Քարնեգի հաստատությունում կազմակերպված քննարկման թեման Հայաստանում հետհեղափոխական և հետընտրական զարգացումներն էին։ Բանախոսներն էին ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի աշխատակից, լրագրող Էմիլ Սանամյանը. փոխանցում է amerikayidzayn.com-ը:

Քննարկման հիմքում էր ընկած Հայաստանի անցած տարվա զարգացումներն ու նոր իշխանությունների որդեգրած ներքին և արտաքին քաղաքականությունը: Բանախոսներն ընդգծեցին, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը աննախադեպ էր իր բնույթով և արտաքին միջամտության բացակայությամբ:

Արտաքին միջամտության բացակայության հիմքում, մասնավորապես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, բանախոսները տեսնում են տարբեր պատճառներ: Ըստ Արսեն Խառատյանի, Մոսկվան դասեր էր քաղել ուկրաինական և վրացական փորձերից, իսկ Էմիլ Սանամյանը Ռուսաստանի չմիջամտելը բացատրում է Ռուսաստանի իշխանությունների ջերմ հարաբերությունների բացակայությամբ կողմերից որևէ մեկի հետ, ինչպես նաեւ Փաշինյանի ղեկավարած շարժման արտաքին օրակարգի բացակայության փաստը:

Բանախոսներն ընդգծեցին Միացյալ Նահանգների ներգրավման կարևորությունը Հայաստանում հետհեղափոխական զարգացումներում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման հարցում:

Ըստ Խառատյանի, Հայաստանի գործող իշխանություններն ակնկալում են Միացյալ Նահանգների աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման բարեփոխման, ժողովրդավարության զարգացման հարցերում: Նա ընդգծեց ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում օգնություն ակնկալողից դեպի գործարար համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստանի տնտեսության մեջ:

​Էմիլ Սանամյանն էլ ընդգծեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է կարևոր դեր ստանձնել Հայաստանի հետ հարաբերությունների խորացման հարցում: Բացի այդ, ըստ Սանամյանի, Վաշինգտոնի ակտիվ ներգրավումը կարևոր է նաև հայ-ռուսական հարաբերությունների հավասարակշռվածության տեսանկյունից:

​Բանախոսները հույս հայտնեցին, որ ԱՄՆ էլ ավելի ակտիվ դեր կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ըստ Սանամյանի կարևոր է, որ Երևանը ուղիներ գտնի ադրբեջանական հանրության հետ երկխոսության համար: Արսեն Խառատյանի կարծիքով էլ Վաշինգտոնի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի դիվանագիտական կարգավիճակի բարձրացումը լավ ազդանշան կհանդիսանար ամերիկյան կողմի ակտիվության համար:

Նա դրական գնահատեց Փաշինյանի ու Ալիևի միջև վերջին շփումները: Բանախոսները ընդգծեցին ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ոչ պաշտոնական Track II երկխոսության աջակցության անհրաժեշտությունը:

Պատասխանելով ներկաների հարցերին, կապված վերջին ընտրությունների արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակի՝ բանախոսները փաստեցին, որ այսօրվա համակարգը, որը նախկին իշխանությունների ընդունած սահմանադրության արդյունքն է, տալիս է չափից մեծ լիազորություններ գործադիր մարմնի ղեկավարին: Արսեն Խառատյանը, սակայն, լավատես է՝ ընդգծելով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բնույթը, ուր բազմակարծությունը, ըստ բանախոսի, ունի խորը արմատներ:

Բանախոսներն ընդգծեցին Սփյուռքի կառույցների հետ Հայաստանի նոր իշխանությունների երկխոսության նոր որակի ապահովման անհրաժեշտությունը: Ըստ նրանց, այսօր Հայաստանի պետական համակարգում գործող 3 տարվա Հայաստանում բնակության պարտադիր պայմանը բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար խոչընդոտ է արդյունավետ կադրային քաղաքականության և Սփյուռքի ներուժի օգտագործման համար: