Ինչո՞ւ է ԱՄՆ-ը ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանում

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքին ի պատասխան Մոսկվան առաջարկել է մինչև սեպտեմբեր կրճատել Ռուսաստանում ԱՄՆ դիվանագետների թիվը, ինչպես նաև արգելել ԱՄՆ դեսպանատանը օգոստոսից օգտագործել Սերեբրյանի Բորում գտնվող ամառանոցը և Դորոժնայա փողոցի պահեստները:

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ՌԴ-ի պատասխանը «սիմետրիկ է»:

«ՌԴ-ն, որպես անկախ պետություն, պետք է սիմետրիկ պատասխան տար ԱՄՆ-ին: ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ոչ միայն երկարաձգվում են, այլև ընդլայնվում է այն կազմակերպությունների քանակը, որոնց դեմ դրանք կիրառվելու են․ պարզ է, որ Թրամփը պետք է ստորագրի Կոնգրեսի ընդունած օրենք»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետը հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիներին «կրճատվել է 30-35 ռուս դիվանագետ, որոնց ամառանոցները վեցրեցին ՌԴ-ի ձեռքից»: «Ու հիմա ՌԴ-ն սկսեց նույն կերպ պատասխաններ տալ, իսկ ինչո՞ւ մինչև հիմա նման կերպ չէր պատասխանում, ըստ երևույթին, սպասում էր, որ Թրամփի վարչակարգը փոխի քաղաքականությունն իրենց նկատմամբ»,- նկատեց Գրիգորյանը։

Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ Կոնգրեսը գերթե միաձայն է կողմ քվեարկել պատժամիջոցների երկարաձգմանը, այսինքն` սա այն հարցն էր, որի շուրջ և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները կոնսենսուսի են եկել։

Մեր հիշեցմանը, որ ժամանակին քաղաքագիտական շրջանակներում կանխատեսումներ էին արվում, թե Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում դրական փոփոխություններ կլինեն, Գրիգորյանն արձագանքեց․ «Այո, նաև ՌԴ-ն նման սպասելիքներ ուներ, քանի որ Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ ուզում է բարելավել հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Նա ասում էր՝ կփորձեմ Պուտինի հետ լեզու գտնել, սակայն ԱՄՆ-ում հակակշիռների մեխանիզմն աշխատում է, Կոնգրեսն անկախ է, դատական համակարգն անկախ է, և հետխորհրդային երկիր չէ, որտեղ եթե նախագահը որոշեց, ուրեմն վերջ, այդպես էլ լինում է»։

Սեդա Ղուկասյան