ՄԱՍՈՒՐԻ ԵՎ ԸՆԿՈՒՅԶԻ ՀՈՒՅՍԻՆ․ Անտառաշատ․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․27. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.03.2026 | 00:13
Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել
05.03.2026 | 23:35
Բահրեյնի իշխանությունները հաստատել են, որ իրանական հրթիռը հարվածել է նավթավերամշակման գործարանին
05.03.2026 | 23:30
Իրանը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է դատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը
05.03.2026 | 23:19
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամները դատապարտվել են 10-ից 22 տարվա ազատազրկման
05.03.2026 | 23:07
Հորմուզի նեղուցի մոտ շուրջ 1000 նավ է կուտակվել. փորձագետ
05.03.2026 | 22:55
Թրամփը ցանկանում է մասնակցել Իրանի նոր առաջնորդի ընտրությանը․ Խամենեիի որդուն չի համարում ընդունելի թեկնածու. Axios
05.03.2026 | 22:40
Սաուդյան Արաբիան և Կատարը դատապարտել են իրանական ԱԹՍ-ներով Ադրբեջանի վրա հարձակումները
05.03.2026 | 22:25
Հրաձգության Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում
05.03.2026 | 22:15
Միրզոյանը և ԱՄԷ ԱԳ նախարարը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
05.03.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.03.2026 | 21:46
Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, 638 վիրավոր կա
05.03.2026 | 21:35
Էրդողանը դատապարտել է Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակումը
05.03.2026 | 21:27
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան. ՊՆ
05.03.2026 | 21:23
Մոսկվայի դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման
05.03.2026 | 21:14
«Ցրվենա Զվեզդայում» Նաիր Թիկնիզյանի առաջին գոլը տպավորիչ է ստացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սարգսյանների ընտանիքում ամեն առավոտ այս տեսարանը նույնությամբ կրկնվում է։ Ծնողները երեխաներին ճանապարհում են դպրոց՝ զգուշացնում, որ հարևան գյուղ գնալիս ուշադիր լինեն։ Մայրը՝ Ազնիվ Ներսիսյանը, ստուգում է տղայի՝ Սերժի պայուսակն ու նկատում, որ դասագրքերի կեսը մոռացել է տեղավորել։ Խաչիկ Սարգսյանն իր պարտքն է համարում դստերն ու տղային հիշեցնել, որ անպայման պետք է բարձր գնահատական ստանան։

Սյունիքի Անտառաշատ գյուղում դպրոց չի գործում։ Սերժն ու քույրը՝ Սոնան, հաճախում են Օխտար գյուղի դպրոց, որը հեռու է 5 կիլոմետր։ Գյուղում դպրոցահասակ 3 երեխա է ապրում, բոլորը Սարգսյան ընտանիքից են։ Սոնա Սարգսյանը պատմում է, որ ամեն առավոտ ինքն ու Սերժը շուտ են արթնանում՝ ժամը 07։00-ին, որպեսզի չուշանան դպրոցից․ «Ճանապարհին մենք կենդանիներ ենք տեսնում, շատ ենք վախենում։ Մի անգամ մենք տեսել ենք չախկալ, շատ ենք վախեցել, ուզում էինք հետ դառնալ տուն, բայց ստիպված գնացել ենք, որպեսզի չուշանանք դասերից»։

Կապանից մինչև Անտառաշատ 30 տարի հասարակական տրանսպորտ է գործել, որը սպասարկել է 12 գյուղ։ Այս տարվանից ավտոբուսը չի մտնում Անտառաշատ։ «Մի 5 րոպե ուշանում ենք, մեր տնօրենն ասում ա՝ ոչինչ, բայց ուշանում ենք, դասերից հետ ենք ընկնում»,- ասում է Սոնա Սարգսյանը։

Անտառաշատի վարչական ղեկավար Արայիկ Սարգսյանը մտահոգ է այս հարցով․ «Ավտոբուսը աշխատի, երեխաների հարցը գոնե լուծվի։ Ձմեռը եթե շատ ձյուն ա գալիս, ավտոբուսը չի կարա գա, որովհետև ճանապարհները մի քիչ անհաջող ա»։

Սարգսյանների ընտանիքը երեխաներին ավտոմեքենայով դպրոց ուղարկելու միջոցներ չունի։ Որպես երթևեկող աշակերտներ՝ Սոնան և Սերժը պետությունից փոխհատուցում չեն ստանում։ Ազնիվ Ներսիսյանը շեշտում է, որ դժվարությամբ են երեխաներին դպրոց ուղարկում․ «Չունենք տրանսպորտ, երեխաները վախենալով են գնում, մանավանդ աղջիկս։ Տղաս պատճառաբանում ա՝ դպրոց չեմ գնում, աղջիկս էլ վախենալով, ինչ իմանանք՝ տեղ կհասնեն, թե չեն հասնի»։

Ազնիվ Ներսիսյանի ու Խաչիկ Սարգսյանի ընտանիքը գոյատևում է 36 000 դրամ ընտանեկան նպաստով և Խաչիկի՝ 16 000 դրամ հաշմանդամության թոշակով։ Երեխաները 13, 14, 16 տարեկան են։ Նրանց տարիքի հետ նաև հոգսերն են աճել։ Հայրն ու մայրը հազիվ են հագուստով ու սնունդով ապահովում երեխաներին։

«Մեր ունեցածն ընդամենը այս մասուրն ա, ընդամենն ունենք սրա հնարավորությունը։ Մյուս աղջիկս դժվար պայմանների պատճառով սկեսուրիս հետ է ապրում»,- պատմում է Ազնիվ Ներսիսյանը։

Ուսումնական տարվա մեկնարկից 2 ամիս անց ընտանիքը չի վճարել երեխաների գրքերի գումարը: «Էսօր իրենց հասակակիցները գրքերի փողերը փակել են, իսկ մեր երեխաները չեն փակել, ու դեռ հույս չունենք, որ կարող ենք փակել։ Մեծինիս գումարը 7500 դրամ ա, իսկ երկու փոքրերինս 6500 դրամ ա՝ երկուսինը միասին։ Մենք էլ մասուր, հատապտուղ հավաքելով չենք կարա երեխա պահենք»,- ասում է տան մայրը։

Սոցիալական ծանր պայմանների հետևանքները զգալի են դպրոցում։ Սոնա Սարգսյանը պատմում է․ «Հագուստով ենք տարբերվում երեխաներից, տենց բան չեն ասում, բայց ծիծաղում են»։

Ազնիվ Ներսիսյանը չի հիշում, թե երբ է երեխաների հետ գնացել շուկա՝ հագուստ գնելու։ Երեխաները հագնում են բարեկամների նվիրաբերած հագուստները։ Խաչիկ Սարգսյանն անկարողության զգացում ունի․ «Իմ երեխաներն իրենց ընկերների համեմատ շատ վատ են թե՛ հագուստից, թե՛ ֆինանսականից։ Էքսկուրսիա են ուզում գնալ, ուժս չի պատում, հետ են մնում, չեն գնում։ Դասարանում մի երեխու ծնունդ ա, ուզում են օբշի փող հավաքեն, չի ստացվում, փող չկա։ Փորձում ենք, բայց չի ստացվում ոչ մի բան»։

Խաչիկ Սարգսյանը հաշմանդամության երրորդ կարգ ունի։ Մանկուց տեսողության խնդիր է ունեցել։ Հաշմանդամություն ունենալով՝ չի գտնում աշխատանք։ Մասուր ու ընկույզ են հավաքում, վաճառում են՝ եթե գնորդ է պատահում, և այդ գումարով փորձում հոգալ երեխաների կարիքները։

Անտառաշատը 114 բնակիչ ունի, ամռանը նրանց թիվն ավելանում է 40-ով։ 1932 – 1985 թվերին Անտառաշատում գործել է տարրական, ապա՝ յոթնամյա դպրոց։ Անտառաշատի վարչական ղեկավար Արայիկ Սարգսյանը հիշում է, որ 1985 թվականից գյուղի դպրոցը չի գործում՝ սովորողներ չկան։ Մինչդեռ, օրինակ, 1970 թվին դպրոց էր հաճախում 60 երեխա։ Դատարկված դպրոցը տարեցտարի քայքայվում է: «Տանիքը քանդվել ա, մոտ 25-30%-ով տանիքը չկա, դրա համար անձրևից, կարկուտից, ձյունից ներսը գտնվում է քայքայված վիճակում, պատերը քանդվում են։ Նույնիսկ դուռը չի փակվում, դաժե անասուններն են ներս մտնում»,- ափսոսանքով նշում է նա։

2017 թվականից Անտառաշատը խոշորացվել է Կապանի կազմում։ Գյուղը չունի սեփական բյուջե և չի կարող պահպանել շենքը։