Պոլսո Հայոց պատրիարքարանի հայրերը հաստատել են տեղապահ Բեքչյանի ստորագրության լիազորությունը
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին պատրիարքարանի դահլիճում Եկեղեցական համագումար ժողով է գումարվել: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Ժողովական հայրերը միաձայն հաստատել են պատրիարքական տեղապահ Բեքչյանի ստորագրության լիազորությունը: Այսուհետ, Պատրիարքական տեղապահն է կրելու պաշտոնական մարմինների և դրամատների ստորագրության միակ իրավունքը: