ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով

Լուրեր

17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր միաձայն արձանագրել է, որ Հայաստանը խախտել է կյանքի իրավունքի և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի վերաբերյալ կոնվենցիոն պարտավորությունները՝ ծառայության ընթացքում մահացած ժամկետային զինծառայող Ա. Մարգարյանի գործով։

«Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 54266/17), Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝
2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի և դրա արդյունավետ քննության մասով,
13-րդ հոդվածի՝ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի իրավունքի մասով,
խախտումներ։

Դատարանը որոշել է, որ Հայաստանը դիմողին պետք է վճարի 50,000 եվրո՝ ոչ նյութական վնասի հատուցման համար։

Հիմնական փաստերը

Գործով դիմումատուն մահացած զինծառայողի հայրն է` Պերճ Մարգարյանը։

Նրա որդին`Ա. Մարգարյանը , 2013 թվականի դեկտեմբերին զորակոչվել էր բանակ ( Արցախի տարածքում տեղակայված զորամաս)։

2014 թվականի դեկտեմբերի 4-ին նա հայտնաբերվել էր իր պահակակետի մոտ գտնվող խրամատում՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով։ Հայաստանի քննչական մարմինները քրեական վարույթ էին նախաձեռնել, սակայն 2016 թվականի փետրվարին գործը կարճել էին՝ հիմնականում հիմնվելով հետմահու հոգեբանական և հոգեբուժական եզրակացության վրա, ըստ որի՝ զինծառայողը ինքնասպան էր եղել։

ՄԻԵԴ-ը գտել է, որ քննությունը չի տվել զինծառայողի մահվան հավաստի բացատրություն և չի դիտարկել այլ հնարավոր սցենարներ։

Դատարանի գնահատմամբ՝ քննությամբ չեն պարզաբանվել առանցքային հանգամանքներ՝ երբ և ինչ պայմաններում են ծառայակիցները գտել զինծառայողին, լսե՞լ են արդյոք կրակոցի ձայն, և կենդանի՞ էր արդյոք նա հայտնաբերման պահին։

Դատարանը նշել է, որ զենքի վրա, որից ըստ քննության՝ արձակվել էր կրակոցը, նույնականացվող մատնահետքեր չեն հայտնաբերվել, ներառյալ՝ մահացած զինծառայողի մատնահետքերը։ Փորձագետները նաև չեն որոշել կրակոցի հեռավորությունը, ինչը կարող էր կարևոր լինել՝ պարզելու համար՝ հնարավո՞ր էր արդյոք, որ մահացու կրակոցն արձակել է մեկ այլ անձ։

Վառոդի մնացորդների ստուգում էր կատարվել միայն չորս զինծառայողի մոտ, որոնցից մեկի արդյունքը դրական էր եղել։ Սակայն այդ հանգամանքը, ըստ Դատարանի, բավարար հետագա քննության չի արժանացել։

Քրեական վարույթը կարճելու հիմք դարձած հետմահու փորձագիտական եզրակացությունը հիմնվել էր ծառայակիցների ցուցմունքների վրա, որոնք խոսել էին Ա. Մարգարյանի «տարօրինակ վարքագծի» մասին։

ՄԻԵԴ-ը ընդգծել է, որ նման գնահատականը հակասել է զինծառայողի՝ զորակոչից առաջ և ծառայության ընթացքում կազմված բնութագրումներին. դրանցում նա նկարագրվել էր որպես կայուն և զինվորական կյանքին հարմարված անձ։

Հայրը պնդել էր այլ վարկած

Պերճ Մարգարյանը վիճարկել էր քրեական գործի կարճումը՝ նշելով, որ պատշաճ կերպով չի քննվել իր որդու նկատմամբ հնարավոր վրեժխնդրության վարկածը՝ կապված նրա՝ մեկ այլ քրեական գործով տված ցուցմունքի հետ։ Նա նաև հարցականի տակ էր դրել ծառայակիցների՝ որդու «տարօրինակ պահվածքի» մասին նմանատիպ ցուցմունքները, քանի որ հրամանատարությունը նրա վարքում խնդիր չէր արձանագրել և շարունակել էր նրան զինված ծառայության նշանակել։

Դատարանը նշել է, որ ներպետական դատարանները դիմողի բարձրացրած մանրամասն հարցերը մերժել էին համառոտ ձևակերպումներով։

00

ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ Հայաստանում դիմողը չի ունեցել անկախ քաղաքացիաիրավական կամ այլ իրավական մեխանիզմ՝ պետության պատասխանատվությունը հաստատելու և փոխհատուցում պահանջելու համար՝ իր որդու՝ պետական մարմինների խնամքի ներքո գտնվելու ընթացքում մահվան կապակցությամբ։

Դատարանի դիտարկմամբ՝ փոխհատուցում պահանջելու հնարավորությունը փաստացի կախված է եղել քրեական վարույթում պետական պաշտոնատար անձի կամ այլ անձի հետապնդումից ու դատապարտումից։ ՄԻԵԴ-ը դա համարել է չափազանց բարձր շեմ և արձանագրել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքի խախտում։

«Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումը ՄԻԵԴ էր ներկայացվել 2017 թվականի հուլիսի 17-ին։ Վճիռը կայացրել է յոթ դատավորից կազմված Պալատը։ Հրապարակումից հետո երեք ամսվա ընթացքում կողմերը կարող են դիմել՝ գործը Մեծ պալատ փոխանցելու խնդրանքով։

Կարինե Ասատրյան
Բրյուսել