«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու

Լուրեր

06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն ու Վրաստանը բախվում են քաղաքական իրադրությանն Արևմուտքի «բացահայտ և անպատկառ» միջամտությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱԽ գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների նիստում։

«Արևմտականները բացահայտ և անպատկառ կերպով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում մենք դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,- ասել է նա։

Նա վստահություն է հայտնել, որ «պետությունների միջև անլուծելի հակասություններ չեն լինում, իսկ երբ տարաձայնություններ են ի հայտ գալիս, պետք է անմիջապես գնահատել, թե ում է ձեռնտու հարևան ժողովուրդներին և պետություններին միմյանց դեմ հանել»։

«Որպես կանոն՝ դրա հետևում կանգնած են արևմտականները, որոնք շահագրգռված են իրենց վերահսկողությունը պահպանելու տնտեսության շահութաբեր ոլորտների, տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների և ռեսուրսների նկատմամբ»,- ընդգծել է նա։

Այս համատեքստում Շոյգուն վկայակոչել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի վերջերս արած հայտարարությունը, որը «հստակ և ողջամիտ» կերպով ասել է, որ «հնարավոր է՝ Ռուսաստանի հետ էսկալացիան բխում է Գերմանիայի կամ Լիտվայի շահերից, բայց ոչ Վրաստանի»։

Բացի այդ, ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ «իրավիճակն այժմ փոխվում է և շարունակում է փոխվել։ Դրա վրա ազդում են նոր գործոններ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շուրջ և Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամերը, էներգակիրների գների աճը, հայ-ադրբեջանական հարաբերությունների փոփոխությունները, քաղաքականություն նոր մարդկանց մուտքը և շատ այլ հանգամանքներ»։

«Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, ինչպես նախկինում, ռազմավարական առումով շահագրգռվածություն ունեն Ռուսաստանի և Իրանի դիրքերը հնարավորինս թուլացնելու և Հարավային Կովկասում սեփական կանոնները հաստատելու հարցում»,- հայտարարել է Շոյգուն։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ այս միտումները հաշվի առնելով՝ Ռուսաստանը պետք է գործի հասցեական և «կոշտ կերպով պաշտպանի իր շահերը»։

Հանդիպման ընթացքում Շոյգուն նաև խնդիր է դրել վերահսկել և վերլուծել Անդրկովկասում իրավիճակի դինամիկան։

«Ոչ միայն Անդրկովկասի յուրաքանչյուր երկրի հետ մեր հարաբերությունների համատեքստում, այլև տարածաշրջանում երրորդ կողմերի գործողությունների առումով։ Որպեսզի մենք պատրաստ լինենք ոչ միայն արձագանքելու ի հայտ եկող մարտահրավերներին, այլև երկարաժամկետ բարենպաստ պայմաններ ստեղծելու մեր ազգային շահերի իրագործման համար»,- հայտարարել է նա ու հավելել, թե Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, սպառնալիքների բացակայությամբ և հարավային գործընկերների հետ շփման հնարավորությամբ։

«Ռուսաստանն ունի սեփական ռազմավարական և պատմական շահերը Հարավային Կովկասում։ Առաջին հերթին՝ մեզ անհրաժեշտ են խաղաղություն և կայունություն տարածաշրջանում, անվտանգության և ազգային շահերի նկատմամբ ուղղակի ու անուղղակի սպառնալիքների բացակայություն, ինչպես նաև մեր հարավային գործընկերների՝ Իրանի, Հնդկաստանի, Պակիստանի, Թուրքիայի և արաբական երկրների հետ որակյալ ու անխափան հաղորդակցության հնարավորություն»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի