Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում

Լուրեր

09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
Բոլորը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, թե Հայաստանում ձեռնարկությունների նկատմամբ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, «ռեյդերային զավթում» է իրականացվում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանում աշխատող ռուսական բիզնեսի նկատմամբ ոչ բարեկամական գիծ ու բացահայտ «երկակի ստանդարտներ» են դրսևորվում։ Այն, ինչ տեղի է ունենում ձեռնարկությունների և ամբողջական ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, այլ կերպ, քան «ռեյդերային զավթում», դժվար է անվանել»,- հայտարարել է նա Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների նիստում։

Միաժամանակ, նրա բնորոշմամբ, առաջ են քաշվում «բացահայտ անհեթեթ փաստարկներ»․ «Օրինակ՝ այն, որ Հայաստանը հայկական երկաթուղիների՝ Ռուսաստանի կողմից կառավարման շարունակության դեպքում Հայաստանը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները»։

Նա նաև նշել է, թե Հայաստանի իշխանությունները, իբր, Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու կուրս են որդեգրել։

«Ամենացուցադրական իրավիճակը ստեղծվել է Հայաստանի հետ։ Հիշեցնեմ, որ 1990-ականներին Ռուսաստանը փրկել է այդ երկիրը տնտեսական և էներգետիկ կոլապսից, իսկ ԵՏՄ-ին անդամակցության տասը տարիների ընթացքում նրա տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։ Միաժամանակ, ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղի են որդեգրել։ Ակնհայտ է Երևանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ձգտումը և տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների, առաջին հերթին՝ ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ բացահայտ սպառողական վերաբերմունքը»,- հայտարարել է նա։

Ըստ Շոյգուի՝ Ռուսաստանը չի ֆինանսավորելու Հայաստանի եվրաինտեգրումը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը միանգամայն հստակ է ներկայացրել մեր վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ․ Երևանը պետք է կողմնորոշվի իր կուրսի հարցում և հանրաքվե անցկացնի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Ցանկանում եմ ընդգծել՝ Ռուսաստանը պատրաստ չէ և չի ֆինանսավորելու Հայաստանի եվրաինտեգրումը, և այդ ուղղությամբ յուրաքանչյուր քայլ օբյեկտիվ հետևանքներ է ունենալու»,- ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք, որ նախօրերին էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Եվրամիության իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կխաբեն Հայաստանին եվրաինտեգրման հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի