ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Լուսանկարը գեներացվել է արհեստական բանականության օգնությամբ

ԱՄՆ կառավարությունը   մեղադրել է չինական արհեստական ​​բանականության ընկերություններին ամերիկյան  ԱԲ  ընկերություններից տեխնոլոգիաները չարամիտ կերպով պատճենելու մեջ, ինչը կարող է բարդացնել հարաբերությունները այս ամսվա վերջին աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների առաջնորդների միջև նախատեսված հանդիպումից առաջ, գրում է Reuters-ը։

ԱՄՆ իրավապահ և հետախուզական կառույցների պաշտոնյաների հայտարարության համաձայն՝ չինական ընկերությունները ամերիկյան արհեստական բանականության լաբորատորիաների մտավոր սեփականությունը պատճենել են «դիստիլյացիա» (distillation) կոչվող տեխնիկայի միջոցով։ Դիստիլյացիան փոքր արհեստական բանականության մոդելների ուսուցման գործընթաց է, որը օգտագործում է ավելի մեծ և թանկ մոդելների արդյունքները՝ նոր արհեստական բանականության գործիքի ուսուցման ծախսերը նվազեցնելու նպատակով։

ԱՄՆ պաշտոնյաները  մեղադրել են վեց չինական ընկերությունների, այդ թվում՝ DeepSeek, Moonshot AI, և Alibaba, ամերիկյան արտադրության արհեստական բանականության մոդելների տարբերակներն օգտագործելու մեջ՝ իրենց արհեստական բանականության արտադրանքներն ավելի արագ ուսուցանելու համար։

ԱՄՆ պաշտոնյաների հայտարարության համաձայն՝ ընկերությունները դա արել են «հավանաբար Չինաստանի կառավարության իրազեկությամբ»։ Նշվում է, որ չինական ընկերությունները թիրախավորել են Anthropic-ի, OpenAI-ի, Alphabet-ին պատկանող Google-ի և SpaceX-ի արհեստական բանականության մոդելները։

«Չինաստանում գործող  ԱԲ ընկերությունները զբաղվում են ագրեսիվ, չարամիտ և նպատակային դիստիլյացիոն գործունեությամբ՝ արդյունաբերական մասշտաբով», – ասել են պաշտոնյաները։

ԱՄՆ պաշտոնյաները մեղադրանքներ են հնչեցնում այն ժամանակ, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի սեպտեմբերի վերջին ԱՄՆ այցին։ ԱՄՆ-ն և Չինաստանը նաև պատրաստվում են քննարկել ԱԲ անվտանգության ռիսկերը։

Ի պատասխան՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը չորեքշաբթի  հայտարարել է, որ Չինաստանի արհեստական ​​բանականության ոլորտում առաջընթացը «գիտության և տեխնոլոգիական բարձր մակարդակի ինքնաբավության հասնելու» արդյունք է։

«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն լրջորեն կիրականացնի երկու երկրների առաջնորդների կողմից ձեռք բերված կարևոր կոնսենսուսը և կխուսափի կեղծ մեղադրանքներ հնչեցնելուց և Չինաստանին զրպարտելուց։ Որպես արհեստական ​​բանականության ոլորտի խոշոր տերություններ՝ Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է ամրապնդեն համագործակցությունը»,-ասել է նա։

ԱՄՆ-ն նմանատիպ մեղադրանք էր ներկայացրել ապրիլին՝ Թրամփի Պեկին այցից առաջ։

Այս նոր հայտարարության մեջ պնդվում է, որ դիստիլյացիան ոչ միայն նվազեցնում է չինական արհեստական բանականության ընկերությունների հետազոտության և զարգացման ծախսերը, այլև ուժեղացնում է Չինաստանի «ռազմական և կիբերհարձակման կարողությունները, որոնք կարող են օգտագործվել ԱՄՆ-ի և դաշնակիցների դեմ»։

Հուլիսի 31-ին Reuters-ը հայտնել էր, որ չինացի ռազմական հետազոտողները առաջատար ամերիկյան արհեստական բանականության մոդելների արդյունքներն օգտագործել են չինական ներքին ԱԲ  համակարգերի ուսուցման և Չինաստանի պաշտպանական կարողությունների զարգացման համար։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի