Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին

Լուրեր

20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի, ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանը անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
Բոլորը

Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը Պետր Պավելի հետ մասնակցել է 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերված չեխական աջակցության հիշատակին նվիրված միջոցառմանը։ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել փրկարարական առաքելության մասնակիցներին, իսկ չեխ փրկարարները նրան փոխանցել են իրենց շքանշանը՝ որպես բարեկամության և համերաշխության խորհրդանշական հիշատակ։

«Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի հետ միասին Չեխիայի նախագահի նստավայրում մասնակցել է «Համերաշխություն. ի նշանավորումն 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած Չեխիայի աջակցության» խորագրով միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա են եղել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում փրկարարական առաքելություն իրականացրած չեխ փրկարարների, ինչպես նաև մարդասիրական դրամահավաքներ կազմակերպած կառույցների ներկայացուցիչները։

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր երկրաշարժի ծանր օրերին աջակցել են Հայաստանին։

«Այն, ինչ 1988 թվականին արել են Չեխոսլովակիայի մեր ընկերները, անգնահատելի է և երբեք չի մոռացվի։ Այդ օրերին մենք մեծ աջակցության կարիք ունեինք։ Ես եղել եմ երկրաշարժի գոտում՝ Սպիտակի շրջանում, և միայն առավոտյան հասկացանք աղետի իրական մասշտաբը՝ ավերված տներ, փլատակների տակ մնացած մարդիկ, անհրաժեշտ գործիքների ու միջոցների բացակայություն։ Այդ ծանր իրավիճակում ցանկացած աջակցություն, այդ թվում նաև Չեխոսլովակիայից ժամանած փրկարարների աջակցությունը մեծ նշանակություն ուներ մեզ համար»,- նշել է Հանրապետության նախագահը։

Վահագն Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ չեխ փրկարարների իրականացրած աշխատանքը, որի շնորհիվ փրկվել են մարդկային կյանքեր, երբեք չի մոռացվի։

«Ցանկանում եմ երախտագիտության խոսք հղել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այդ առաքելությանը և այսօր այստեղ են։ Համոզված եղեք, որ այն, ինչ արել եք, ապրում է այն մարդկանց հիշողություններում, որոնց օգնել եք։ Շնորհակալություն ևս մեկ անգամ»,- ասել է նախագահը։

Միջոցառման ավարտին չեխ փրկարարների ներկայացուցիչները նախագահ Խաչատուրյանին փոխանցել են իրենց ողջույնները Հայաստանի ժողովրդին և Չեխիայի փրկարարների շքանշանը՝ որպես բարեկամության և համերաշխության խորհրդանշական հիշատակ»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։