Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 469-ի

Լուրեր

21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
Բոլորը

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 469-ի, հայտնել է տեղի ոստիկանությունը։ Փրկարարներն աշխատում են Նեպալի և Չինաստանի սահմանի մոտ գտնվող տարածքում հարյուրավոր անհետ կորած մարդկանց գտնելու ուղղությամբ, գրում է France 24-ը։ 

Մինչ այս հայտարարվել էր Նեպալում 390, իսկ Տիբեթում՝ 3 զոհի մասին։ Չորեքշաբթի տեղի ունեցած աղետից հետո իշխանությունները հայտնել էին նաև երկու տարածքներում անհետ կորած ավելի քան 1400 մարդու մասին։

ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ շուրջ 90 ԱՄՆ քաղաքացի անհետ կորած է համարվում Չինաստանի և Նեպալի սահմանային գոտին պատուհասած աղետալի ջրհեղեղից հետո։

Անհետ կորածներից շատերն ուխտագնացության էին մեկնել Տիբեթում գտնվող Քայլաշ լեռ, որը սրբազան վայր է հինդուների, բուդդիստների և այլոց համար։

Միաժամանակ, Չինաստանի պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ փրկարարները Տիբեթից տարհանել են 555 զբոսաշրջիկի, որոնք մնացել էին Չինաստան-Նեպալ սահմանին տեղի ունեցած սողանքից հետո։ Պետական ​​CCTV հեռուստաալիքը հայտնել է, որ ուրբաթ առավոտվա դրությամբ՝ աղետի գոտուց դուրս են բերվել 499 տեղի բնակիչներ, ինչպես նաև 555 զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջիկների ազգությունը չի նշվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի