Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի մեղադրել է Իրանին երկրի զինված ուժերի մեծ մասին աշխատավարձ չվճարելու և ցուցարարներին սպանելու մեջ՝ իրավիճակը բնութագրելով որպես «էպիկական մասշտաբների հումանիտար ճգնաժամ»։ Այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը շարունակական պատերազմի պայմաններում ուժեղացնում է ճնշումը Թեհրանի նկատմամբ, գրում է CNN-ը։

«Ձախողվող Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վճարում իր զինված ուժերի մեծ մասի աշխատավարձը, միաժամանակ սպանում է ցուցարարներին, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք չեն բողոքում՝ նախկինում չտեսնված մասշտաբներով։ Սա հումանիտար ճգնաժամ է՝ էպիկական  մասշտաբների, և այն պետք է կանգնեցվի՝ ՀԻՄԱ»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

ԱՄՆ նախագահն իր պնդումներին որևէ ապացույց չի ներկայացրել։ Միաժամանակ, 2026 թվականի հունվարին Իրանում տեղի ունեցած ապստամբությունն ուղեկցվել է լայնածավալ բռնությամբ, իսկ իրավապաշտպանների զեկույցները շարունակում են ընդգծել այլախոհների առջև ծառացած լուրջ վտանգները։

Թրամփի գրառումն արվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ակտիվացրել է Իրանի դեմ տնտեսական ճնշման արշավը, այդ թվում՝ «Տնտեսական մեկուսացում» գործողության մեկնարկը, որը Թրամփն անվանել է «տնտեսական D-Day»՝ Իրանի հետ գրեթե վեց ամիս տևած ռազմական հակամարտության ֆոնին։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը երկուշաբթի սպառնացել էր նոր պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են խզել տնտեսական կապերն Իրանի հետ, չնայած չի հայտարարել նոր խոշոր պատժամիջոցների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի