ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում

Լուրեր

04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
Բոլորը

Միացյալ Նահանգները Իրանի դեմ սկսում է, այսպես կոչված, «Տնտեսական մեկուսացում» գործողությունը, քանի որ Վաշինգտոնը ձգտում է խզել Թեհրանի ֆինանսական կենսական կապերը շարունակվող պատերազմի ֆոնին, գրում է Euronews-ը։

Երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ներկայացրել է Իրանի և նրա «աջակիցների» դեմ ուղղված նոր՝ «աննախադեպ արշավը»՝ այն բնութագրելով որպես «տնտեսական հարձակում», որի նպատակն է մեկուսացնել Իրանի ռեժիմը։

«Ֆինանսների նախարարությունը քարտեզագրել է յուրաքանչյուր հագույց, յուրաքանչյուր միջնորդի և յուրաքանչյուր ցանց, որն Իրանն օգտագործել է մաքսանենգ ճանապարհով նավթ արտահանելու և պատժամիջոցներից խուսափելու համար։ Այսօրվանից Ֆինանսների նախարարության և այլ գերատեսչությունների գործողությունները կսեղմեն օղակը և կփակեն եկամտի բոլոր հնարավոր աղբյուրները, որոնք ֆինանսավորում են ԻՀՊԿ-ին և Իրանի ռեժիմը։ Իրանի անունից փողերի լվացմանը նպաստող ցանկացած կազմակերպություն կհեռացվի ամերիկյան դոլարային համակարգից»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կապ է հաստատել համաշխարհային առաջնորդների հետ՝ խնդրելով դադարեցնել համագործակցությունն Իրանի հետ։

Որպես արշավի մաս՝ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նաև «որոշումներ է կայացրել հինգ կարևորագույն ոլորտների՝ թվային ակտիվների, տեխնոլոգիաների, ոսկու, ավիացիայի և նավագնացության վերաբերյալ, որոնք իրանական ռեժիմն օգտագործում է իր փլուզվող տնտեսությունը սատարելու համար»։

Ըստ Բեսենթի՝ Իրանն այժմ մնացել է «շատ հստակ ընտրության առջև»․ «Լիակատար գլոբալ մեկուսացում և գոյատևող տնտեսություն, կամ վերադարձ դեպի նորմալ իրավիճակ՝ համաշխարհային տնտեսությանը վերամիանալու հնարավորությամբ»։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Իրանի հետ կապված ավելի քան 60 անձանց, կազմակերպությունների և նավերի նկատմամբ։ Միացյալ Նահանգները երկրորդական պատժամիջոցներ կկիրառի Իրանի ռեժիմի հետ տնտեսական հարաբերություններ ունեցեղ ցանկացած ընկերության և ֆիզիկական անձի նկատմամբ։

«Մենք կկտրենք ԻՀՊԿ ռեժիմի ֆինանսավորման բոլոր հնարավոր աղբյուրները։ Այլևս «մոխրագույն գոտի» չի լինի»,- ասել է Բեսենթը։

Նա հավելել է, որ աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի վերջնաժամկետ՝ Թեհրանի հետ բոլոր տնտեսական հարաբերությունները դադարեցնելու համար, և որ ԱՄՆ Պետքարտուղարությունը, Ֆինանսների նախարարությունը և բանակն արդեն բանակցություններ են վարում այլ երկրների հետ՝ բացատրելով, թե երբ պետք է դադարեցնեն Իրանի հետ ցանկացած գործընկերություն։ Եթե նրանք հրաժարվեն, կբախվեն նույն տնտեսական մեկուսացմանը, ինչ Իրանը։

Բեսենթի այս նախազգուշացումը հնչում է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից շուրջ վեց ամիս անց։ Այդ հարվածները նշանավորեցին տարածաշրջանում պատերազմի սկիզբը, որը, ըստ Թրամփի վարչակազմի, նպատակ ունի ապահովել, որ Իրանը երբեք չկարողանա միջուկային զենք ձեռք բերել։

Վերջին ամիսներին հակամարտությունը հիմնականում մտել է փակուղի․ բանակցությունները ձախողվում են, իսկ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները գնալով խորանում են։ Ռազմավարական այս ջրային ուղին, որը նավթի և գազի փոխադրման կարևորագույն հանգույց է և Պարսից ծոցը կապում է Օմանի ծոցի ու Արաբական ծովի հետ, դարձել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունների առանցքային վիճահարույց հարցերից մեկը։ Երկու կողմն էլ պնդում է, որ վերահսկում է այդ ուղին։

Միաժամանակ, Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Մադանիզադեհը կանխատեսել է Միացյալ Նահանգների «ևս մեկ պարտություն»՝ ասելով, որ Իսլամական Հանրապետությունն ունի «երկամյա ծրագիր»՝ Վաշինգտոնի նոր պատժամիջոցներին դիմակայելու համար։

«Նրանք արել են ամեն ինչ՝ Իրանի ժողովրդի և երկրի պաշտոնյաների վճռականությունը ստուգելու համար, բայց ամեն անգամ ձախողվել են։ Թվում է, թե նրանք ցանկանում են ևս մեկ պարտություն կրել»,- ասել է Մադանիզադեհը պետական ​​հեռուստատեսությանը։

«Մենք երկար ժամանակ սպասում էինք այս ծրագրերին, կառավարությունը պատրաստ է և ունի երկամյա ծրագիր՝ այս իրադարձությունները կառավարելու համար»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի