Լարա Կազանջյանը տեղափոխվել է «Սարագոսա»
Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լարա Կազանջյանը կարիերան կշարունակի իսպանական «Սարագոսայում», հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Նախորդ 1 տարին Կազանջյանը անցկացրել էր իտալական «Ռես Դոննա Ռոմայում»։ Նախկինում 23-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև կանադական «Քրեյթոնում» ու ֆրանսիական «Լանսում»։
Լարա Կազանջյանը 2023 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում։ Նախկինում նա հանդես է եկել նաև Կանադայի պատանեկան հավաքականներում:

