Ինչպես պաշտպանվել շոգից․ ՀՎԿԱԿ-ի խորհուրդները

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է առաջիկա շոգ օրերին խուսափել արևի երկարատև ազդեցությունից, օգտագործել բավարար քանակությամբ ջուր և ուշադրություն դարձնել սննդամթերքի անվտանգությանը։ Ըստ կանխատեսման՝ օգոստոսի 23-24-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։

«Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալների՝ հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնություն և պաշտպանվել բարձր ջերմաստիճանի ու արևի երկարատև ազդեցությունից։

Հիշեցում.

-Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: ՈՒՄ ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է։
-Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր:
-Օգտագործե՛ք արևապաշտպան քսուկ:
-Կրե՛ք արևային ակնոց։
-Օգտագործե՛ք հնարավորինս շատ ջուր։
-Քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ ջրի քանակը որոշելու համար։
-Հաճախ լվացեք ձեռքերը
-Հատուկ ուշադրություն դարձրեք սննդամթերքի անվտանգությանը։
-Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով։
-Սննդամթերքը պահե՛ք պատշաճ ջերմաստիճանային պայմաններում՝ սառնարանում։
-Շոգ եղանակին սննդամթերքը մի՛ թողեք արևի ուղիղ ճառագայթների տակ կամ բարձր ջերմաստիճանի պայմաններում»,- ասված է հաղորդագրությունում։