Ալեքսանդր Բատրակովը դարձել է երկրորդ ամենաթանկ ռուս ֆուտբոլիստը պատմության մեջ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսանդր Բատրակովը տեղափոխվել է Ստամբուլի «Գալաթասարայ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար թուրքական ակումբը վճարել է 25 միլիոն եվրո: «Գալաթասարայում» Բատրակովի տարեկան ախատավարձը կկազմի 3,25 միլիոն եվրո:
Ալեքսանդր Բատրակովը դարձել է երկրորդ ամենաթանկ ռուս ֆուտբոլիստը պատմության մեջ: Այդ ցուցանիշով ռեկորդակիրն Ալեքսանդր Գոլովինն է, որին ձեք բերելու համար «Մոնակոն» 2018 թվականին 30 միլիոն եվրո էր վճարել Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Եռյակը եզրափակում է Յուրի Ժիրակովը: 2009 թվականին ռուս պաշտպանը 21 միլիոն եվոյի դիմաց էր ԲԿՄԱ-ից տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:
Դավիթ Եղիազարյան

