Ազատ ոճի հայ ըմբիշներն անհաջող մեկնարկեցին Մ-20 ԱԱ-ում

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը։

Առաջին մրցումային օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Գագիկ Ղազարյանը (61 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), որոնք պարտություն են կրել ու ավարտել ելույթները։

Գագիկ Ղազարյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել է 1/8 եզրափակիչում, իսկ Ռազմիկ Եփրեմյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում։ Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած ըմբիշները ևս պարտվել են հաջորդ գոտեմարտերում։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Սաշա Պետրոսյանը (57 կգ), Արեն Հայրապետյանը (65 կգ), Դավիթ Դավթյանը (70 կգ), Վլադիմիր Ազարյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ):

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում պայքարն ավարտել էր 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալով: Սամվել Տերտերյանը (77 կգ) նվաճել էր աշխարհի Մ-20 չեմպիոնի կոչումը, Յուրիկ Պետրոսյանն (87 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Դավիթ Եղիազարյան