Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Մոսկվայի «Ռոդինան» Արթուր Ղարիբյանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ։
Հայաստանի երիտասարդական հավաքականի 20-ամյա հարձակվողը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը և երկու գոլ խփել 6 րոպեում։ 59-րդ րոպեին Ղարիբյանը հավասարեցրել է հաշիվը, իսկ 65-րդ րոպեին խփել է հյուրերի հաղթական գոլը։
«Զենիթի» կազմում հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացել էր ռուս հարձակվող Մաքսիմ Գլուշենկովը։
Արթուր Ղարիբյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Արթուր Ղարիբյանը գոլի հեղինակ էր դարձել նաև գավաթային խաղում։

