Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավոր Սուրեն Մուրադյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է։

«Էնքան գրեցիք, վերջը կալանքից ազատեցին։ Ուր գնում էի, որտեղ բժիշկ կամ բանտի աշխատող տեսնում էր, արդեն գիտեր իմ պատմությունը ձեր լրատվականի շնորհիվ»,- Factor TV-ին պատմեց Մուրադյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Բաբաջանյանի նախագահությամբ, քննարկելով կալանավորի խափանման միջոցի հարցը, որոշում է կայացրել վերացնել կալանքը՝ փոխարենը կիրառելով 500 հազար դրամ գրավ և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցը։

«Տևական ժամանակ վերականգնողական կենտրոնում էի, եկան ասացին՝ քեզ դուրս ենք գրում, էլ չես կարող էստեղ մնալ, եթե կալանավոր չես։ Հիմա տանն եմ, բայց շատ վատ վիճակում եմ, էլի նույնն եմ, ինչ Ձեր գալու ժամանակ (Factor TV-ն կալանավորին այցելել էր մարտին՝ երկրորդ կաթվածը ստանալուց օրեր անց – խմբ.). էլի քայլել բացարձակ չեմ կարողանում, գրկած են տանում զուգարան, ձեռքերս թույլ են, ճնշումս էլի բարձրանում ա, մեռնելու աստիճան վատանում եմ։ Վաղը բժշկի պետք ա տանեն, հասկանանք՝ ինչ-որ բան հնարավոր կլինի՞ բուժել, թե ամբողջ կյանքս էս վիճակին եմ մնալու»,- մեզ հետ զրույցում նշեց 42-ամյա Մուրադյանը։

Factor TV-ն ավելի քան մեկ տարի է պարբերաբար բարձրաձայնում է Սուրեն Մուրադյանի առողջական վիճակի մասին։ Նրան առաջին անգամ այցելել էինք 2025 թվականի մայիսին՝ «Արմավիր» ՔԿՀ-ում։  Այդ ժամանակ Մուրադյանի դեռևս աջ կողմն էր ամբողջությամբ թուլացած, արդեն իսկ ուներ տեղաշարժման խնդիրներ։ ՔԿՀ-ի խցակիցներն էին նրան օգնում, չէր կարողանում ինքնուրույն լիարժեք քայլել, ուտել և տեղաշարժվել  անգամ խցի տարածքում։ 

Ուղեղի երկրորդ կաթվածը Մուրադյանը ստացել էր բանտում՝ մարտին, և շտապ տեղափոխվել հիվանդանոց։ Առողջական վիճակն ավելի էր վատթարացել, արդեն նրան ձեռքերի վրա էին տեղափոխում մահճակալից աթոռին կամ զուգարան։

Մուրադյանը ձերբակալվել է 2024 թվականի ապրիլի 29-ին թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և շրջանառելու մեղադրանքով։ Սկզբում տնային կալանքն է ընտրվել որպես այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելով առողջական վիճակը, հետո Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր այն, և Մուրադյանը կալանավորվել էր։

Պաշտպանական կողմը 2025 թվականի հուլիսին  դիմել էր դատարան դատաբժշկական փորձաքննություն նշանակելու խնդրանքով։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը և նշանակել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզի՝ արդյո՞ք կալանքը համատեղելի է հիվանդության հետ։ Փորձաքննությունը կատարվել էր որոշումից ավելի քան մեկ ամիս անց՝ սեպտեմբերի սկզբին, իսկ պատասխանը ստացվել միայն նոյեմբերի 14-ին՝ Factor TV-ի գրավոր հարցումից, բազմաթիվ ահազանգերից, գերատեսչություններ զանգերից և հարցերից հետո։ Հանձնաժողովը որոշել էր, որ Սուրեն Մուրադյանի հիվանդությունը կալանքի հետ համատեղելի է և կարող է շարունակել մնալ անազատության մեջ։  Այս որոշումից հետո կալանավորն անգամ հացադուլ էր հայտարարել։

Factor TV-ն տևական ժամանակ բարձրաձայնում էր Մուրադյանի առողջական վիճակի մասին, ահազանգում նաև պատկան մարմիններին, որտեղից խոստանում էին ուսումնասիրել գործը, մինչ այդ կալանավորի վիճակն ավելի վատանում էր։

Ռոզա Վարդանյան