ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 25-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում և հանդիպել ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների ու բանակային դիրքերի ավագների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական կարգապահության ամրապնդմանը, զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված առողջ հարաբերությունների ձևավորմանն ու պահպանմանը, ինչպես նաև զորամասերում բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ապահովմանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է, որ բացասական վարքագծային դրսևորումների կանխարգելման ուղղությամբ պետք է ցուցաբերվի հետևողական և սկզբունքային մոտեցում։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է զինվորական ծառայության ընթացքում օրենքի և կանոնադրական պահանջների խստիվ պահպանումը, ծառայակիցների արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքն ու փոխադարձ պատասխանատվության բարձր մակարդակի ապահովումը։

Զինծառայողները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկներ և դիտարկումներ։

Նմանօրինակ հանդիպումներ նախատեսվում են նաև ԶՈՒ մյուս զորամիավորումներում։ Այցերը շարունակական բնույթ են ունենալու»,- ասվում է հաղորդագրությունում։