ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն
Քաղաքականություն
14.07.2026 | 18:49
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցելու և նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով։
Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետն էր ցավակցություն հայտնել Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ։

