ՄԻՊ-ը հետևելու է Հրաչյա Հարությունյանի բուժման ընթացքին

Լուրեր

12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը պահման պայմանների հետ կապված դժգոհություններ չի հայտնել. լրագրողների հետ զրույցում վստահեցրեց նրան այցելած Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ն առանց հստակեցնելու, սակայն, նշեց՝ իրենք ունեն մի քանի հարց և առաջիկայում պատրաստվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ այդ ուղղությամբ աշխատել: Բազմաթիվ բժշկական հետազոտություններ անցած Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակի մասին Արման Թաթոյանը մանրամասներ չներկայացրեց՝ պատճառաբանելով, որ դա բժշկական գաղտնիք է, սակայն հավաստիացրեց, որ տեղյակ են նրա առողջական վիճակի հետ կապված բոլոր մանրամասներին և հետևելու են բուժման ընթացքին:

«Տրամադրությունը բարձր էր, շատ ուրախ էր, որ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն»,- նկարագրելով Հրաչյա Հարությունյանի վիճակն՝ ասաց Թաթոյանը:

Հիշեցնենք՝ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել 6,9 տարի ազատազրկման:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան