Արդարացի պատասխան մեր քաղաքների վրա ռուսական հարձակումներին. Զելենսկին՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին

Լուրեր

22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներն անվանել է ռուսական հարձակումներին «արդարացի պատասխան»։ Զելենսկին հաստատել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածը, որը երկրորդն էր վերջին շաբաթվա ընթացքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մոսկվայի նավթավերամշակման գործարանն այս շաբաթ երկրորդ անգամ է հարվածի ենթարկվել։ Հարվածներ են հասցվել նաև Ռոստովի մարզում և Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում գտնվող թիրախներին։ Սա լիովին արդարացի պատասխան է մեր քաղաքների և համայնքների վրա ռուսական հարվածներին, ինչպես նաև մեր զինվորականների կողմից ռուսական ռազմական մեքենան աջակցող օբյեկտներում աշխատանքի ևս մեկ կարևոր արդյունք։ Ժամանակն է ավարտել այս պատերազմը, և Ռուսաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի դիվանագիտական ​​ճանապարհով»,- գրել է նա Տելեգրամում։

Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարիների ընթացքում ամենամասշտաբայինն էր, փաստել է ՏԱՍՍ-ը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ խոցվել է գրեթե 200 ԱԹՍ, Մոսկվայի արևելյան Էլեկտրոստալում մեկ կին է վիրավորվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի