Կարիք չունենք կաշառք բաժանելու, սեր ու հարգանք ենք վայելում. Գոհար Մելոյանը` ձայնագրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով Factor TV-ի հարցին, պնդեց, որ ենթադրյալ ընտրակաշառքի մասին իրենց ուժին առնչվող գրեթե ամենօրյա ձայնագրությունները քաղաքական նպատակ ունեն և ուղղված են իրենց քաղաքական ուժը թիրախավորելուն։

«Մենք բնավ կարիք չունենք կաշառք բաժանելու, որովհետև էն բնական հոսքը դեպի մեր քաղաքական ուժ, եթե տեսնում եք, էդ չի ենթադրում կաշառք: Ինչի՞ համար կաշառք բաժանենք, մեծ սեր ու հարգանք ենք վայելում, ու մարդիկ ինքնաբերաբար գալիս են, անգամ էս ճնշումների պարագայում՝ անդամագրվում են մեզ: Դրա մասին վկայում են նաև էն բազմամարդ հավաքները, որոնց դուք ականատես եք լինում»,- ասաց Գոհար Մելոյանը։

Պատգամավորի թեկնածուն ընդգծեց՝ ձայնագրությունների իսկությունը հաստատված չէ, դրանք փորձաքննություն չեն անցել, և հայտնի չէ՝ ովքեր են դրանցում խոսող անձինք։

«Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները մի նպատակ ունեն՝ հարվածել մեր քաղաքական ուժի հանրային ընկալմանը և հեղինակազրկել մեզ»,- ասաց նա։

Անդրադառնալով ձայնագրություններում բաց կապով չխոսելու մասին հիշատակումներին՝ Մելոյանը նշեց, որ հնարավոր է՝ դրանք էլ սադրիչ բնույթ ունենան։

«Կրկին ասում եմ՝ էդ ամենը պետք է փորձաքննվի: Էս երկիրը, ի վերջո, գոնե թղթի վրա իրավական ու ժողովրդավար է, իսկ էդ ամենը, ինչ հիմա իրենք անում են, դա էդ ժողովրդավարության ու իրավականության տրամաբանությանը հակասում է»,- ասաց Մելոյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ հարցին ի պատասխան Մելոյանը նշեց, որ դա տեխնիկապես բարդ և ժամանակատար գործընթաց է։

«Ինչպես հայտարարել ենք՝ մեկնարկը տրված է ու գործընթացը շարունակվում է: Կոնկրետ ժամկետով սահմանված չէ, թե էս երկրում քաղաքացիությունը երբ է դադարում: Թե դե յուրե երբ կունենանք դադարեցման իրավիճակը, պարոն Վարդևանյանն ավելի ճշգրիտ կպատասխանի»,- ընդգծեց Գոհար Մելոյանը։

Մեր հարցին ի պատասխան՝ նա անդրադարձավ նաև նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ դրանք անվանելով մանիպուլյատիվ և ասաց, որ արդեն դատական գործընթացներ են սկսվել զրպարտության և վիրավորանքի հիմքով։

Ո՞ւմ դեմ են դատական հայցերը՝ հարցրինք Մելոյանին։ «Ովքեր շահարկել են էդ թեման, հատկապես պաշտոնատար անձանց կողմից: Ու, բնականաբար, պետք է գոնե սկսեն հետևանքներ կրել իրենց խոսքերի համար»,- եզրափակեց Մելոյանը։

Ասուլիսի վերջում նաև հետաքրքվեցինք՝ պատրաստվո՞ւմ են արդյոք դատի տալ Նիկոլ Փաշինյանին՝ Սամվել Կարապետյանին լրտես անվանելու համար։

«Եթե չեմ սխալվում, գործընկերներս արդեն ընթացք են տալիս էդ բոլոր հայտարարություններին։ Պարոն Վարդևանյանը մանրամասները կներկայացնի, բայց մենք փորձելու ենք բոլոր էդ զրպարտություններին, վիրավորանքներին, հանցավոր տարրեր պարունակող հայտարարությունների նկատմամբ թե՛ հանցագործությունների մասին հաղորդումներ տալ, թե՛ քաղաքացիաիրավական դաշտում գնալ դրանց հետքերով»,- հայտարարեց Գոհար Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան