«Թուրքական ռազմաբազա՞ Գյումրիի մոտ»․ կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Մայիսի 9-ից X հարթակում տասնյակ էջեր տարածում են տեսանյութեր, որոնցում պնդում են, թե Հայաստանի իշխանությունները գաղտնի համաձայնել են Գյումրիի մոտ թուրքական ռազմաբազա տեղակայել։ Տեսանյութերում օգտագործվում է օտարերկրյա լրատվամիջոցի լոգո, Երևանում անցկացված միջազգային գագաթնաժողովից կադրեր։

Առաջին հայացքից ամեն ինչ «հավաստի» է թվում․ պրոֆեսիոնալ մոնտաժ, պաշտոնական կադրեր, վստահ ձայնով մեկնաբանություն։ Բայց այդ ձայնը գեներացված է արհեստական բանականությամբ։

Տեսանյութում օգտագործվել է նաև իրական լրատվամիջոցի՝ DRM News-ի լոգոն։ Սա deepfake-երի ամենատարածված հնարքներից մեկն է՝ իրական լրատվամիջոցի բրենդն օգտագործել՝ կեղծ բովանդակությանը վստահելիություն հաղորդելու համար։

Ավելին՝ DRM News-ի իրական ուղիղ հեռարձակման գլխավոր նկարը կրկնօրինակել են և դրա վրա կառուցել արդեն ամբողջությամբ կեղծ պատմություն։

Factor TV-ն դիմել է DRM News-ին, որտեղից պաշտոնապես հայտնել են, որ իրենք այդ տեսանյութի հետ որևէ կապ չունեն։

Տեսանյութում օգտագործված որոշ կադրեր իսկապես Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովներից են։ Բայց զինտեխնիկայի ու զինվորականների կադրերը, իրականում, 2021 թվականին Ադրբեջանում անցկացված զորավարժություններից են։

Սա դասական մանիպուլյացիայի մեխանիզմ է․ վերցնում են իրական փաստեր՝ օրինակ՝ Հայաստան-ԵՄ համագործակցության մասին տեղեկությունները, դրանց կողքին ավելացնում չհիմնավորված պնդումներ՝ «գաղտնի համաձայնագիր», «եվրոպացի դիվանագետներ», «փորձագետներ»։ Բայց չկա ոչ մի անուն, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի ապացույց։

Factor TV-ն դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, որտեղից փոխանցել են՝ տեսանյութում ներկայացված տեղեկությունները կեղծիք են։

Այս տեսանյութը X հարթակում տարածել են տասնյակ էջեր՝ հարյուր հազարավոր հետևորդներով հաշիվներից մինչև փոքր, բայց ակտիվ ապատեղեկատվական էջեր։

Այսպիսով՝ Գյումրիի մոտ թուրքական ռազմաբազայի մասին պատմությունը կեղծ է։ Բայց դրա տարածման մեխանիզմը իրական է։ Ու հենց դրա համար՝ նման տեսանյութեր տեսնելիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն աղմկահարույց վերնագրին, այլ նաև հասկանալ՝ կա՞ն արդյոք կոնկրետ աղբյուրներ, փաստեր և ստուգելի ապացույցներ։

 

Մարիա Խաչատրյան