Սամվել Կարապետյանը Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ-ին օգնելու մասին հայտարարություն չի արել 

Լուրեր

26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
Բոլորը

Սոցիալական ցանցերում տարածվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ. «Պետք է ամեն գնով օգնենք մեր դաշնակից Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում»։

Լուսանկարը՝ «Սրտացավ Հայաստան» ֆեյսբուքյան էջից

Այս լուսանկարն առաջին անգամ տարածվել է մայիսի 2-ին՝ «Սրտացավ Հայաստան» ֆեյսբուքյան էջի կողմից։ Այն ունի ավելի քան 5000 հավանում, 308-ից ավելի տարածում և շուրջ 1700 մեկնաբանություն։

Սամվել Կարապետյանի լուսանկարը վերցված է 2021 թ. «Sputnik Արմենիա»-ին տված նրա հարցազրույցից։ «Սրտացավ Հայաստան» ֆեյսբուքյան էջը հրապարակման մեջ չի նշել որևէ աղբյուր, թե երբ և որտեղ է Կարապետյանը նման հայտարարություն արել։ 

Factor TV-ն բաց աղբյուրներով ուսումնասիրել է Սամվել Կարապետյանի վերջին հայտարարությունները և նման որևէ ձևակերպում չի հայտնաբերել։

Մեզ հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը նշեց, որ տարածվող տեղեկությունն ապատեղեկատվություն է, և այդ էջն իրենց հետ որևէ կապ չունի։

«Այդ էջը ֆեյք է. վերջերս բացված էջ է և որևէ կապ չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության և, առհասարակ, մեր համակիրների կամ մեր պաշտոնական կամ նույնիսկ ոչ պաշտոնական ֆան էջերի հետ»,- ասաց Մարիաննա Ղահրամանյանը: 

«Սրտացավ Հայաստան» ֆեյսբուքյան էջը պարբերաբար տարածում է կեղծ լուրեր։ Դեռ ապրիլի 10-ին նրանք տարածել էին մի կարճ տեսանյութ, որտեղ Սամվել Կարապետյանը, իբր, սեղմում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռքը։

Factor TV-ն ավելի վաղ ստուգել էր այդ տեսանյութը և պարզել, որ այն գեներացված է արհեստական բանականության միջոցով։

Բացի այդ, նույն էջը տարածել էր լուսանկար՝ նշելով, թե ապրիլի 11-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ, ինչը ևս կեղծիք է։

«Սրտացավ Հայաստան» էջն ունի 2100 հետևորդ, առաջին հրապարակումն արվել է այս տարվա փետրվարի 25-ին։ Էջում, բացի նշված հրապարակումներից, առկա են նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների լուսանկարները՝ աջակցող գրառումներով։

 

Լուսանկարը՝ «Սրտացավ Հայաստան» ֆեյսբուքյան էջից

Հատկանշական է, որ այս լուրը տարածվել է մայիսի 2-ին, երբ արդեն հաստատված էր, որ հաջորդ օրը Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանելու է Հայաստան։

Մարիա Խաչատրյան