Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին

Լուրեր

24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Բոլորը

ՀՀ մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հեղուկ գազի շուկայում արձանագրված դեֆիցիտին և կտրուկ գնաճին, ինչպես նաև պարզաբանումներ է տվել Հայաստան ադրբեջանական բենզինի ներկրման դեպքի վերաբերյալ։

Լրագրողների դիտարկմանը, թե հեղուկ գազի շուկայում կրկին կիսաճգնաժամային իրավիճակ է, գազ չկա կամ դժվարությամբ է գտնվում, իսկ եղածն էլ կտրուկ թանկացել է, Գեղամ Գևորգյանը նախ ընդգծեց, որ ոլորտում հակամրցակցային համաձայնություններ լինել չեն կարող, քանի որ շուկան խիստ մրցակցային է։ Թանկացման հիմնական պատճառը նա համարում է Վերին Լարսի անցակետի փակ լինելը։

«Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ: Որևէ մեկը նույնիսկ չի գերազանցում 10 տոկոսի շեմը, այսինքն՝ դաշտը խիստ մրցակցային է, և տեսականորեն որևէ մեկը չի կարող գերիշխող դիրք չարաշահել։ Օրենքով արգելված է 10 տոկոսից ներքև որևէ տնտեսվարողի նկատմամբ պրոցես գեներացնել ամբողջ աշխարհում: Չկա խոշոր տնտեսվարող սուբյեկտ, որը կարող է արհեստական դեֆիցիտ կամ խնդիր ստեղծել։ Ռուսաստանի Դաշնությունից էր մատակարարվում գազը, և չէր եկել, քիչ էր։ Դրա համար այն մարդիկ, ովքեր ունեին քիչ քանակի գազ, որպեսզի արագ չսպառվի, իրենց գազի գինը բարձրացրել էին»,- նշելէ ՄՍՇՊՀ նախագահը։

Գևորգյանը հավելել է, որ Լարսը պարբերաբար փակվում է եղանակային պայմանների պատճառով, ինչն անմիջականորեն ազդում է ինքնարժեքի վրա. «Եթե վարորդը քշում է, և 10 օրում պետք է գնար-հասներ, բայց կանգնում է սահմանին խցանման մեջ, նախ իր գինն է թանկանում, որովհետև ինքն այդ ժամանակ աշխատավարձ է տալիս, վճարներ է կատարում, և այդ ապրանքը չի հասնում այստեղ։ Ու եթե ինչ-որ մեկի մոտ կա պայմանական 100 լիտր հեղուկ գազ, ինքը դա ավելի դանդաղ է վաճառում և ավելի թանկ, որ միանգամից չվերջանա ու իր մոտ մնա այդ պաշարը։ Բնական է, որ գինը թանկանում է»։