Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը

Լուրեր

24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Բոլորը

ՌԴ պետական ​​«Честный знак» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի պահանջով արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։

Նշվում է, թե սահմանափակումները մտցվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026-ի մարտի 27-ն արտադրված արտադրանքի նոր խմբաքանակների ստուգման արդյունքում: Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, թե, իբր, նմուշները պարունակում էին պարտադիր պահանջների խախտումներ: Սահմանափակումները մտցվել են քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու համար: Սահմանափակումները վերաբերում են տարբեր փաթեթավորումների արտադրանքի թողարկման ինը ամսաթվերի:

«Մակնշման համակարգը ծառայում է որպես սպառողների պաշտպանության հուսալի թվային մեխանիզմ։ Կարգավորող մարմնի հարցումը ստանալուց հետո մենք անհապաղ կասեցրեցինք յուրաքանչյուր ապրանքի վաճառքն ամբողջ երկրում. սպառողները պարզապես չեն կարողանա գնել պոտենցիալ վտանգավոր ապրանքը։ Համակարգը վերահսկում է շուկայի ամբողջ կառուցվածքը՝ արտադրանքի թողարկումից մինչև վաճառք, ինչը թույլ է տալիս մեզ անմիջապես մեկուսացնել հայտնաբերված խախտումներով ապրանքները և ապահովել, որ միայն անվտանգ և ստուգված ապրանքները հասնեն խանութներ»,- ասել է ​​«Честный знак» համակարգի օպերատորի  ЦРПТ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։

Ապրիլի 27-ին կասեցվել էր 338,000 շշի վաճառքը։ Սա ժամանակավոր սահմանափակումների ենթակա ապրանքների ընդհանուր թիվը հասցնում է 1,4 միլիոն միավորի։ Մինչև լրացուցիչ ստուգումների ավարտը և թույլտվություն ստանալը՝ ապրանքի վաճառքը չի թույլատրվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի