ՄԱՍԿ-ը 2-2,5 տոկոսից ավելի չէր ստանալու, որոշեցինք չմասնակցել․ Հակոբ Ասլանյանը՝ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն»-ը (ՄԱՍԿ) որոշում է կայացրել չմասնակցել ընտրություններին։ Factor.am-ի հարցին ի պատասխան կուսակցության համահիմնադիրներից Հակոբ Ասլանյանը նշեց, որ ներքին հարցումներ են իրականացրել և պարզել, որ անցողիկ շեմը չեն հաղթահարում։

«Հարցումների համաձայն՝ մենք 2-2,5 տոկոսից ավելի չէինք հավաքելու, իսկ դա լինելու էր քվեների փոշիացում։ Այդ փոշիացումն օգուտ էր ՔՊ-ին, իսկ ՔՊ-ին մենք չէինք կարող օգնել»,- ասաց Հակոբ Ասլանյանը։

Հակոբ Ասլանյանը նշեց, որ իրենց ընտրողներին հորդորելու են իրենց քվեները տալ ընդդիմադիր ցանկացած ուժի, բայց ոչ իշխող կուսակցությանը։

Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանը և Հովիկ Աղազարյանը երկուսն էլ ՔՊ պատգամավորներ են եղել։ Նրանք կուսակցությունից հեռացան այն բանից հետո, երբ Աղազարյանը խնդիրներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ և հրաժարվեց մանդատը վայր դնել։

Նարեկ Կիրակոսյան