Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կքննարկեն հրադադարի երկարաձգումը

Լուրեր

25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վաշինգտոնում այսօր սպասվում է Իսրայելի և Լիբանանի պաշտոնյաների միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Ըստ հաղորդագրությունների՝ պաշտոնյաները քննարկելու են անցյալ ուրբաթ ուժի մեջ մտած 10-ամյա հրադադարի ժամկետը երկարաձգելու հարցը, գրում է DW-ն։

Բեյրութն ազդարարել է, որ առաջիկա օրերին հրադադարի ժամկետը լրանալուց առաջ կխնդրի մեկամսյա երկարաձգում։ Լիբանանցի պաշտոնյաները նաև ծրագրում են բանակցությունների ընթացքում մտահոգություններ հայտնել հարավում իսրայելական զինվորականների կողմից իրականացված լայնածավալ ավերածությունների վերաբերյալ։

Բանակցությունները տեղի են ունենում Լիբանանի վրա Իսրայելի օդային հարվածներից մեկ օր անց, որոնց հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ լիբանանցի լրագրող Ամալ Խալիլը։

Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2,454 մարդ։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը չորեքշաբթի հայտարարել էր, որ Իսրայելը «լուրջ տարաձայնություններ» չունի Լիբանանի հետ՝ «Հըզբոլլահ» զինյալ խմբավորումն անվանելով «խաղաղության և հարաբերությունների կարգավորման խոչընդոտ»։

«Հըզբոլլահ»-ի պատգամավորը AFP լրատվական գործակալությանը հայտնել է, որ խումբը կարող է ընդունել Իսրայելի հետ անուղղակի բանակցությունները՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի