Իսրայելն ու Լիբանանը 1993 թ. ի վեր առաջին ուղիղ հանդիպումն են անցկացրել․ խաղաղության բանակցություններ սկսելու համաձայնություն է ձեռք բերվել

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև 1993 թվականից ի վեր առաջին հանդիպումից հետո երկու կողմերը քայլեր են ձեռնարկել խաղաղության ուղիղ բանակցություններ սկսելու ուղղությամբ: Դրանց անցկացման ժամանակն ու վայրը պետք է համաձայնեցվեն ավելի ուշ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ամերիկյան կողմը Միացյալ Նահանգներում անցկացված Իսրայելի և Լիբանանի դեսպանների հանդիպումն անվանել է «պատմական հանգրվան»։ Վաշինգտոնը նաև հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցել երկու երկրներին հետագա բանակցությունների դեպքում և հույս հայտնել, որ դրանք թույլ կտան կնքել «համապարփակ խաղաղության համաձայնագիր»։

«Միացյալ Նահանգներն աջակցություն է հայտնել Իսրայելի՝ «Հըզբոլլահ»-ի շարունակվող հարձակումներից պաշտպանվելու իրավունքին։ Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու ցանկացած համաձայնագիր պետք է կնքվի երկու կառավարությունների միջև՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, և ոչ թե որևէ առանձին բանակցային գործընթացի միջոցով: Միացյալ Նահանգներն ընդգծել է, որ այս բանակցությունները կարող են հիմք հանդիսանալ Լիբանանի վերակառուցման և տնտեսական վերականգնման գործում նշանակալի օգնության, ինչպես նաև երկու երկրների համար ներդրումային հնարավորությունների ընդլայնման համար»,- ասվում է Պետքարտուղարության հաղորդագրությունում։

Երկժամյա բանակցությունները տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով, դրանց մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նրա խորհրդական Մայքլ Նիդհեմը, Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյթերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադե Մոավադը։

Բանակցություններից հետո Մոավադը լիբանանյան MTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ հրադադարի, մարտական ​​գործողությունների պատճառով տեղահանված մարդկանց վերադարձի և երկարատև հակամարտության պայմաններում Լիբանանում տիրող խորը մարդասիրական ճգնաժամը լուծելու կոնկրետ քայլերի շուրջ համաձայնության կոչ է արել։

Իսրայելը, իր հերթին, «աջակցել է բոլոր ոչ պետական ​​ահաբեկչական խմբավորումների զինաթափմանը և Լիբանանում ահաբեկչական բոլոր ենթակառուցվածքների ապամոնտաժմանը, հայտնել իր հանձնառությունը Լիբանանի կառավարության հետ համագործակցելու հարցում՝ այս նպատակին հասնելու համար, որը ծառայում է երկու ժողովուրդների անվտանգությանը»։

Միաժամանակ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը ձգտում է «հասնել խաղաղության և կարգավորել հարաբերությունները Լիբանան պետության հետ», հաղորդում է The Times of Israel-ը:

«Իսրայելի և Լիբանանի միջև լուրջ տարաձայնություններ չկան: Խնդիրը «Հըզբոլլահ»-ն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյան։

Լիբանանյան շիաների «Հըզբոլլահ» շարժումը կտրականապես դեմ է արտահայտվել Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության բանակցություններին և հանդիպման սկզբում հարձակվել Իսրայելի վրա։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին օդային հարվածներ սկսեցին Իրանի դեմ, որի հետևանքով սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին և բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և անվտանգության աշխատակիցներ: Թեհրանը հակադարձեց՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվելով Պարսից ծոցի հարևան պետությունների վրա։ Սրան հետևեց «Հըզբոլլահ»-ի հարվածները Իսրայելի ուղղությամբ, որը պատասխանեց հակահարձակմամբ։

Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցին երկշաբաթյա հրադադարի: Այն չի տարածվել Լիբանանում Իրանի դաշնակից «Հըզբոլլահ»-ի դեմ Իսրայելի հարվածների վրա:

Ապրիլի 9-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել էր Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել «Հըզբոլլահ»-ի զինաթափման և երկրների միջև խաղաղ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի