Իրանն Իսրայելին մեղադրել է Թեհրանի և Բաքվի միջև թշնամանք հրահրելու փորձի մեջ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում Իրանի դեսպանությունը կտրականապես հերքել է Իսրայելի անվտանգության և ռազմական կառույցների վերջին պնդումները, որ «Իրանի հետ կապված որոշ անձինք կամ հաստատություններ ծրագրում են գործողություններ ձեռնարկել ռեժիմի շահերի դեմ որոշ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանի  տարածքում», և գնահատում է, որ «նման մթնոլորտի ստեղծման նպատակն է Իրանի և հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի միջև պառակտում և թշնամանք հրահրելը»։

Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ «Իսրայելի ահաբեկչական ռեժիմը դեռևս փորձում է դավադրություններ կազմակերպել և անհամաձայնություն ստեղծել հարևանների միջև՝ ուրիշների հաշվին իր չար նպատակներին հասնելու համար»։

«Սիոնիստական ​​ռեժիմի վարքագծի պատմության վերանայումը, այդ թվում՝ 2025 թվականի հունիսին Իրանի դեմ 12-օրյա ռազմական ագրեսիայի, ինչպես նաև 2026-ի փետրվարի 28-ին սկսված վերջին ագրեսիայի ընթացքում, ցույց է տալիս, որ այս ռեժիմն անընդհատ ձգտում է ընդլայնել հակամարտության շրջանակը և պատերազմը տարածել Իրանի շրջակայքում, և այս առումով օրակարգ է բերել կեղծ տեղեկատվությունը և խաբուսիկ գործողությունները, որոնք հայտնի են որպես «կեղծ դրոշի գործողություններ»»,- ասվում է դեսպանատան հայտարարությունում։

Նշվում է, որ հասանելի ապացույցները, այդ թվում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակումները, Կասպից ծովի նավահանգստային և նավագնացության ենթակառուցվածքների վրա հարձակումները, ինչպես նաև տարածաշրջանում օդային և ծովային ուղիներն ու տնտեսական գործունեությունն անկայունացնելու փորձերը վկայում են Իսրայելի ռեժիմի կողմից նման օրակարգի մասին։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ «ընդգծվում է Իսրայելի ահաբեկչական ռեժիմի դավադրություններին և կործանարար գործողություններին հակազդելու անհրաժեշտությունը Իրանի և Ադրբեջանի միջև բարեկամական ու եղբայրական հարաբերություններում»։

Հիշեցնենք, որ իսրայելական Մոսադի, բանակի և Անվտանգության ու հակահետախուզական ծառայության (Շին Բեթ) համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա իրանական հարձակում է կանխել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի