Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա իրանական հարձակում է կանխել. Մոսադ

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Վերջին ամիսներին Իսրայելը բացահայտել է իրանական ահաբեկչական ցանց, որը թիրախավորել էր իսրայելցի պաշտոնյաներին և ակտիվներն ամբողջ աշխարհում։ Այս մասին ասվում է իսրայելական Մոսադի, բանակի և Անվտանգության ու հակահետախուզական ծառայության (Շին Բեթ) համատեղ հայտարարության մեջ, գրում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ ցանցի ավագ գործակալները սպանվել են փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված արշավի ընթացքում։

Ադրբեջանը մարտին հայտարարել էր, որ իր տարածքում կանխել է իրանական մի շարք ահաբեկչական հարձակումներ, այդ թվում՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան, սինագոգի և հրեական համայնքի առաջնորդների դեմ։ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ «կանխվել են ահաբեկչական և հետախուզական գործողություններ, որոնք կազմակերպվել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից»։

Նախատեսված թիրախների թվում էր նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որն անցնում է հարևան Վրաստանի և Թուրքիայի միջով և տեղափոխում Իսրայելի նավթի ներմուծման շուրջ մեկ երրորդը, ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։

Իսրայելական կողմի հայտարարության համաձայն՝ նրանք մաքսանենգ ճանապարհով Ադրբեջան էին տեղափոխել պայթուցիկ անօդաչու թռչող սարքեր և հետախուզական տվյալներ էին հավաքում պոտենցիալ թիրախների վերաբերյալ՝ իրենց իրանցի հրահանգիչների անմիջական հրահանգներով։

Նշվում է, որ ցանցի համար պատասխանատու էր Ռահման Մողադամը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության հատուկ գործողությունների բաժնի (4000-րդ դիվիզիա) ղեկավարը, որը սպանվել է։ Մողադամը հավաքագրել և մարզել է Իրանի ներսում և դրսում գործող անձանց և խնդրել նրանց հետախուզական տվյալներ հավաքել Իսրայելի քաղաքական առաջնորդների, անվտանգության պաշտոնյաների, Իսրայելի և արևմտյան ռազմական կառույցների, նավահանգիստների և ամբողջ աշխարհում Իսրայելի նավերի վերաբերյալ։

Ըստ իսրայելական կողմի հայտարարության՝ նա ծառայել է ԻՀՊԿ-ի հետախուզության ավագ սպա Մաջիդ Խադեմիի ղեկավարության ներքո, որը նույնպես սպանվել է Իսրայելի կողմից պատերազմի ժամանակ։

Մողադամի ցանցի կենտրոնական դերակատարներից մեկը Մոհսեն Սուրին էր, որը նույնպես 4000-րդ դիվիզիայի անդամ էր։ Նա հանդիպել է Իրանից դուրս գտնվող ահաբեկչական բջիջների հետ և սպանվել Իսրայելի կողմից ԻՀՊԿ-ի անվտանգության կետի վրա հասցված հարվածի ժամանակ։

Հաղորդվում է, որ Մահդի Յեքեհ-Դեղանը, որը հայտնի է որպես «Բժիշկ», ղեկավարում էր ցանցը Ադրբեջանում և դրանից դուրս: Նրա դերը բացահայտվել է հունվարին, երբ թուրքական իշխանությունները Իրանի օգտին քաղաքական և ռազմական լրտեսության մեղադրանքով ձերբակալել էին վեց մարդու, այդ թվում՝ մեկ իրանցու, հինգ նահանգներում համակարգված ռեյդերից հետո: Յեքեհ-Դեղանը ղեկավարում էր բջիջը՝ աշխատելով Իրանից Թուրքիայի միջոցով Կիպրոս պայթուցիկ անօդաչու թռչող սարքերի մաքսանենգության և Ինջիրլիքի բազայում գտնվող ամերիկյան ուժերի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելու վրա:

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրկնապատկել է իր ջանքերը՝ արտերկրում ահաբեկչական բջիջներ ստեղծելու և հարձակումներ իրականացնելու համար, ասվում է Իսրայելի հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի