Firebird AI-ի հետ 25 մլն դոլարի պայմանագիր՝ Հայաստանի AI ենթակառուցվածքների զարգացման համար

Լուրեր

17.08.2026 | 17:00
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
17.08.2026 | 16:54
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
17.08.2026 | 16:44
ՌՈ-ն պատասխանատու չէ բոլոր ինքնասպանությունների համար. Աշոտ Զաքարյանն ինքն է որոշել դիմում գրել․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 16:31
ԱՄՆ-ն և Իրանը ևս 60 օրով երկարաձգում են հրադադարը. Al Arabiya
17.08.2026 | 16:30
Սերխիո Բուսկետսը վերադարձել է «Բարսելոնա» և սկսել մարզչական աշխատանք
17.08.2026 | 16:25
Նովոռոսիյսկում տերմինալների փակվելուց հետո ռուսական հացահատիկի գները նվազել են՝ հասնելով 2024 թվականի մայիսից ի վեր ամենացածր մակարդակին
17.08.2026 | 16:16
Գնացե՛ք, ձեր նախարարների գողացած միլիոններին հետևեք․ Ռուզաննա Երեմյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 16:07
ԿԳՄՍՆ-ն ու ֆրանսիական «Saté-Âtre»-ը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 15:55
Շիրակի մարզի 6 քարհանքից գողություններ կատարելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել
17.08.2026 | 15:44
ՌԴ-ում քրգործ է հարուցվել «Դոժդ»-ի հիմնադիր Նատալյա Սինդեևայի դեմ՝ «անցանկալի» կազմակերպություն հիմնելու համար
17.08.2026 | 15:33
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
17.08.2026 | 15:22
ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանին շնորհվել է FIBA Academy-ի հավաստագիր
17.08.2026 | 15:15
ՀՀ-ն, որ դիմել էր ՀԱՊԿ-ին, դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանին. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 15:09
Զինծառայողի մահվան գործով 1 անձ է կալանավորվել // Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ՊՆ ղեկավարին․ ԼՈւՐԵՐ
17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Firebird AI ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որով պետությունը 5 տարվա ընթացքում ձեռք կբերի 25 մլն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ նպատակ ունենալով զարգացնել արհեստական բանականության էկոհամակարգը և ամրապնդել Հայաստանի դիրքը տեխնոլոգիական ոլորտում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր:

Պայմանագիրը բխում է ՀՀ կառավարության որոշումից, համաձայն որի՝ պետությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և Firebird AI ընկերության հիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Կարևորելով պայմանագրի կնքումը՝  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս նախագիծը հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունների, ինչպես նաև ընկերության հիմնադիրների գործուն ջանքերի շնորհիվ։

«Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Այս նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում գիտության, առաջատար տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ սահմանելով զարգացման նոր ուղենիշ»,- ընդգծել է նախարարը։

Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ ծրագրի առանցքային գաղափարներից մեկն այն է, որ Հայաստանում գեներացվող ռեսուրսները նախ և առաջ ծառայեն տեղական էկոհամակարգի զարգացմանը։

Նրա խոսքով՝ դեռ նախորդ տարի ստեղծված «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ»  (AIVI) հարթակը կծառայի այդ ռեսուրսների հասանելիության ապահովմանը։ Նախարարը նաև հավելել է, որ նախաձեռնությունը պետություն-մասնավոր համագործակցության հաջող օրինակ է, որը կնպաստի Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, տնտեսության և երկրի դիրքի ամրապնդմանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։

Firebird AI ընկերության հիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանն իր հերթին արձանագրել է, որ այս համագործակցությունը միտված է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի ամրապնդմանը և նորարարական նախագծերի խթանմանը։

«Արհեստական բանականությունն այսօր վերափոխում է աշխարհը և այն երկրները, որոնք հիմա համարձակ որոշումներ են կայացնում, վաղը կսահմանեն խաղի կանոնները։ Մենք ոգեշնչված ենք նախարարության մոտեցմամբ և տեսլականով, որի կենտրոնում Հայաստանի տեխնոլոգիական ապագան է։ Սա պետության և մասնավոր հատվածի համատեղ խոստումն է գիտնականներին, հետազոտողներին, ուսանողներին ու ստարտափներին, որ նրանք ունենալու են արհեստական բանականությունը ի շահ Հայաստանի զարգացմանն օգտագործելու անհրաժեշտ գործիքը»։

Պայմանագրի կարևորության մասին է խոսել նաև NVIDIA-ի Omniverse և մոդելավորման տեխնոլոգիաների փոխնախագահ Ռև Լեբարեդյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն զարգացող, այլ նաև առաջատար տեխնոլոգիական երկիր՝ առաջնորդելով աշխարհը։

«Այս գաղափարի նպատակն է` երկիրը դուրս բերել համաշխարհային առաջնագիծ՝ հենվելով արհեստական բանականության գերհամակարգիչների հզորության վրա։ Նախագծի առաջին փուլով նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների գործարկումը Հայաստանին հնարավորություն կտան հասնել Գերմանիայի մակարդակին, իսկ մինչև տարեվերջ՝ երկրորդ փուլի ավարտին, այդ հզորությունների ընդհանուր ծավալով երկիրը կհայտնվի աշխարհի առաջատար հնգյակում։ Պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվող այս ենթակառուցվածքը Հայաստանին հնարավորություն կտա ունենալ միլիարդավոր բնակչություն ունեցող երկրներին բնորոշ հզորություն և արտադրողականություն»։

Պայմանագիրը նշանակալի առաջընթաց է Հայաստանի տեխնոլոգիական կարողությունների զարգացման ճանապարհին։ Այն ձևավորում է անհրաժեշտ նախադրյալներ՝ արհեստական բանականության ոլորտում նոր լուծումների ստեղծման, գիտահետազոտական գործունեության ակտիվացման և նորարարական միջավայրի ընդլայնման համար՝ նպաստելով մրցունակ, գիտելիքահեն էկոհամակարգի կայացմանը