Անհարգալից կլինի, եթե մտածեմ` կան մարդիկ, որ այդ ուժերի մարտահրավերը կուլ կտան և կընտրեն նրանց. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես չեմ կարող հավատալ, կներեք, հազար ներողություն, եթե հիմա ասեմ, գիտեք ինչ, կարող է «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էդքան ժեխ ու շունուշանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկել»,- երեկ խորհրդարանում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Factor TV-ին այսօր վարչապետի ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվեց` արդյոք ճնշում չի գործադրում քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա, որոնք կնախընտրեն ոչ թե իշխանություններին քվե տալ, այլ ընդդիմադիր ուժերին։

«Իրենք պիտակավորելով իրենց պոտենցիալ ընտրողներին՝ որպես այդպիսին, և ես ասում եմ՝ չեմ կարող․․․ նախ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ով է իրականում շունուշանգյալն ու բոշան՝ նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավին։

Եվ այո՛, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, որոնք պատրաստ են պատերազմի եռագլուխ կամ որ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների մարտահրավերը կուլ տալ և այդպիսի քաղաքական ընտրություն կատարել։

Ընդդիմությունը մենակ էդ երեքը չեն, էլի ընդդիմություններ կան, որոնք ո՛չ ժեխ են ասում, ո՛չ շունուշանգյալ են ասում, և ընդհանրապես ինձ համար Հայաստանի քաղաքացիները 2018 թվականից ունեն ազատ կամարտահայտման իրավունք և ո՛չ, քավ լիցի, մտքովս էդպիսի բան չի կարող անցնել, որովհետև դա կհակասի իմ քաղաքական ինքնությանը և իմ քաղաքական ծագումնաբանությանը»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։