Ընտրություններին ընդառաջ Կառավարությունը 3000 դրամով կսուբսիդավորի պարարտանյութերի գները․ բյուջեից 900 մլն դրամ կհատկացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել գյուղացիների կողմից ձեռք բերվող պարարտանյութերի արժեքը։

Էկոնոմիկայի նախարարության հեղինակած նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ազոտական պարարտանյութի գինը զգալի աճել է՝ որոշ դեպքերում հասնելով մինչև շուրջ 3000 դրամով ավելի բարձր մակարդակի, ինչը հիմնականում կապված է միջազգային շուկաներում և ներմուծման խնդիրներով պայմանավորված զարգացումներով։

Պարարտանյութի հիմնական մատակարար երկրներն են Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը։

Կառավարության գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակը կարող է բացասաբար ազդել գյուղատնտեսության վրա՝ բերքատվության նվազման և հողերի բերրիության անկման տեսանկյունից, եթե պարարտանյութերի օգտագործումը կրճատվի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ մեկ շահառու կարող է օգտվել աջակցությունից առավելագույնը 30 հեկտար հողատարածքի համար։ Պետությունը կսուբսիդավորի 50 կգ քաշով մեկ պարկ պարարտանյութի արժեքը՝ շուկայական գնից մինչև 3000 դրամի չափով, իսկ վաճառքի հիմք կդառնա 8000 դրամ շեմը։

Պարարտանյութերը կվաճառվեն միայն նախարարության հաստատած մատակարարների միջոցով, իսկ դրանց որակի համար պատասխանատվություն կկրի մատակարարը։ Բաշխման և հաշվառման գործընթացը կիրականացվի համայնքային իշխանությունների միջոցով՝ համապատասխան ակտերով։

Ծրագրի իրականացման համար 2026 թվականի պետական բյուջեից նախատեսվում է շուրջ 900 միլիոն դրամ ծախս։ Կառավարության գնահատմամբ՝ նախաձեռնությունը պետք է նպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը և հողերի արդյունավետ օգտագործմանը։

Նարեկ Կիրակոսյան