Պուտինի վարկանիշն արդեն վեց շաբաթ անընդմեջ անկում է գրանցում

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Վեցերորդ շաբաթն անընդմեջ ռուսական պետական​ ВЦИОМ սոցիոլոգիական ծառայությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկում է գրանցել։ Այն հասել է Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումից ի վեր ամենացածր մակարդակին և շարունակում է անկում ապրել, գրում է Current time-ը։

Ապրիլի 6-ից 12-ն անցկացված հարցման համաձայն՝ Պուտինի հավանության վարկանիշը կազմել է 66,7%, ինչը 1,1 տոկոսային կետով պակաս է նախորդ շաբաթվա համեմատ։ Պուտինի վստահության վարկանիշը նույնպես նվազել է՝ հասնելով 72%-ի: Այսպիսով, ՌԴ նախագահի վարկանիշն ամենացածրն է 2022 թվականի փետրվարից ի վեր: Պատերազմից առաջ անցկացված վերջին հարցման ժամանակ այն ավելի ցածր էր (64,3%):

«Եդինայա Ռոսիա» կուսակցության վարկանիշը նույնպես նվազում է, միաժամանակ, ВЦИОМ-ը գրանցել է Դումայում ներկայացված մյուս կուսակցությունների վարկանիշի աճ։

Պետական մեկ այլ սոցիոլոգիական ինստիտուտ՝ «Հանրային կարծիքի հիմնադրամը», նույնպես գրանցել է Պուտինի վարկանիշի անկում, սակայն, կազմակերպության հարցումների համաձայն, այն հետագայում կրկին բարձրացել է։

Սոցիոլոգիական ծառայությունները չեն հայտնել Պուտինի վարկանիշի անկման կոնկրետ պատճառները։ Վերջին շաբաթներին ինտերնետի արգելափակումը դժգոհություն է առաջացրել, այդ թվում՝ պատերազմամետ շրջանակներում։ Բլոգեր Վիկտորիա Բոնյայի տեսաուղերձը Պուտինին մեծ իրարանցում է առաջացրել։ Բոնյան խոսել էր ժողովրդի և Պուտինի միջև «հսկայական պատի» և այն մասին, թե ինչպես են բոլորը, նույնիսկ «նահանգապետերը», վախենում նրանից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի