Պուտինի վարկանիշը ՌԴ-ում ամենացածրն է 2022 թվականի փետրվարից ի վեր

Լուրեր

25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
Բոլորը

Ապրիլի 10-ին հրապարակված վերջին հարցման մեջ ռուսական պետական ​​«Համառուսական հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնը» (ВЦИОМ) հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի նոր անկման մասին, գրում է Current time-ը։

Կենտրոնի տվյալներով՝ Պուտինի հավանության վարկանիշը մարտի 30-ից ապրիլի 5-ը կազմել է 67,8%, ինչը 2,3 տոկոսային կետով ցածր է մարտի 19-ից 22-ն անցկացված նախորդ հարցման համեմատ։ Այսպիսով, ըստ  ВЦИОМ-ի, Պուտինի վարկանիշն ամենացածրն է 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր։ Այն ավելի ցածր էր պատերազմից առաջ անցկացված վերջին հարցման ժամանակ (64,3%), իսկ փետրվարի 24-ից մինչև այսօր չէր իջել 70%-ից։

Մեկ այլ հարցի՝ «Դուք վստահո՞ւմ եք Պուտինին», հարցվածների 73,8%-ը դրական է պատասխանել, ինչը նույնպես ցածր է նախորդ շաբաթվա արդյունքի համեմատ։

«Հանրային կարծիքի հիմնադրամի» կողմից այսօր հրապարակված մեկ այլ հարցում գրանցել է Պուտինի վարկանիշի մեկ միավորով աճ՝ 74%-ից մինչև 75%: Սա նույնպես ցածր է վերջին տարիների միջին ցուցանիշից: Միևնույն ժամանակ, «Եդինայա Ռոսիա»-ի վարկանիշը շաբաթվա ընթացքում նվազել է։

Սոցիոլոգիական ծառայությունները չեն հաղորդում Պուտինի վարկանիշի անկման կոնկրետ պատճառները։

Վերջին շաբաթներին ինտերնետի արգելափակումը դժգոհություն է առաջացրել, այդ թվում՝ պատերազմամետ շրջանակների շրջանում։ Կրեմլին մոտ կանգնած անանուն քաղտեխնոլոգը, որին մեջբերել է Meduza-ն, պնդում է, որ կան նաև այլ գործոններ։

«Տեղի են ունենում չափազանց շատ [բացասական] բաներ՝ սկսած անընդհատ բարձրացող գներից մինչև պատերազմից հոգնածության աճը։ Դժվար է գնահատել արգելափակումների ներդրումը»,- ասել է աղբյուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի